News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ծնված եւ ներկայումս ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնիկական ինստիտուտի դասախոս հայազգի Տարոն Աջեմօղլուն հանդես է եկել հայտարարությամբ` հերքելով թուրքական մամուլում տեղ գտած այն տեղեկությունները, թե ինքը համաձայնվել է մի քաի ամիս անց նշանակվել Փարիզի OECD-ի (Տնտեսական զարգացման եւ համագործակցության կազմակերպություն) մշտական ներկայացուցչությունում որպես Թուրքիայի դեսպան:

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ`  Տարոն Աջեմօղլուն այս ամենը հայտարարել է իր ասիստենտ Լորեն Ֆահեյի միջոցով: «Պրոֆ. Աջեմօղլուն շատ զգացված է, որ իրեն առաջարկել են Փարիզի OECD-ում Թուրքիայի դեսպանի պաշտոնը, սակայն շարունակվող ծանր ակադեմիական աշխատանքների պատճառով նա մոտ ապագայում չի կարող ընդունել այն եւ այդ մասին ծանուցվել թե Թուրքիայի վարչապետին եւ, թե արտգործնախարարին»,-ասել է հայազգի տնտեսագետի ասիստենտը` շեշտելով, թե թուրքական մամուլում տեղ գտած մի շարք փաստեր չեն համապատասխանում իրականությանը:

Նշենք, որ թուրքական մամուլում իրարամերժ  տեղեկություններ էին հայտնվել Տարոն Աջեմօղլուին Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան նշանակելու  հետ կապված: 

Այս խնդրի շուրջ խոսել էր նաեւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն` պնդելով, թե Աջեմօղլուն այս պահին զբաղված է ակադեմիական աշխատանքներով, սակայն որոշակի ժամանակ անց մեծ սիրով կընդունի Փարիզի OECD-ի մշտական ներկայացուցչությունում Թուրքիան ներկայացնելու պարտականությունը:

Հիշեցնենք, որ Տարոն Աջեմօղլուն ծնվել է 1967-ին, Ստամբուլում։ 1986-ին ավարտել է Գալաթասարայի ավագ դպրոցը։ Այնուհետ, ավարտել Լոնդոնի «Յորք»  համալսարանը եւ դոկտորական պաշտպանել Լոնդոնի Տնտեսագիտության դպրոցում։  1993-ին համալրել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետների շարքը՝ 2000-ին ստանալով պրոֆեսորի կոչում։

Տարոն Աջեմօղլուն,  IDEAS/RePec տնտեսագիտական վերլուծական կազմակերպության կողմից հրապարակված տվյալների համաձայն,  աշխարհում ամենաշատ վկայակոչվող 20 տնտեսագետների մեջ է մտնում՝ զբաղեցնելով 8-րդ տեղը, երբ Նոբելյան մրցանակի դափնեկիր պրոֆ. Փոլ Կրուգմանը այդ ցուցակում 13-րդ տեղն է։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ