News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայերը միշտ կսպասեն այն օրվան, երբ ԱՄՆ նախագահը կասի «ցեղասպանություն» բառը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` ասելով, թե ինչ սպասելիքներ ունի 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Սպիտակ տան ամենամյա ուղերձից:

«Մենք միշտ ցանկացել ենք, որ ԱՄՆ նախագահը հստակ գնահատական տա կատարվածին: Ես ժամանակին անձամբ եմ խնդրել ԱՄՆ նախագահին անել դա, բայց ցանկությունն ու իրականությունը տարբեր բաներ են, եւ ավելի լավ է, երբ ցանկությունները համընկնում են իրականության հետ», - մարտի 31-ին Երեւանում կայացած Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հետ համատեղ մամուլի ասուլում նշել է Սերժ Սարգսյանը:

Հայաստանի նախագահը ցանկացել է, որ այս անգամ հայ ժողովրդի իղձն իրականանա, բայց եթե նույնիսկ դա տեղի չունենա, Սերժ Սարգսյանը կոչ է արել չհիասթափվել եւ շարունակել ջանքերը` այդ համատեքստում ընդգծելով զանգվածային լրատվամիջոցների դերը:

Հիշեցենենք, որ 2010թ. ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ուղերձում ոչ մի անգամ չնշեց «գենոցիդ» բառը` խախտելով նախընտրական խոստումը:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են 21 երկրներ եւ ԱՄՆ-ի 43 նահանգներ: 1965-ին առաջինը հայերի ցեղասպանությունը ճանաչել է Ուրուգվայը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Եվրոպական խորհրդարանը, Վատիկանը եւ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

Թուրքիան ավանդաբար ժխտում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիների հայերի բնաջնջման մեղադրանքները եւ հիվանդագին է արձագանքում Հայոց ցեղասպանության հարցում Արեւմուտքի քննադատությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ