News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Թուրքիայում «Էրգենեկոն»-ի գործի շրջանակներում ձերբակալված լրագրող Ահմեդ Շըքի  հեղինակած եւ դեռեւս չհրատարակված «Իմամի բանակը» գիրքը հայտնվել է ինտերնետում։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  թուրքական ոստիկանության կողմից արգելված եւ դեռեւս չհրատարակված «Իմամի բանակը» գիրքը հայտնվել է Twitter-ում։

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հիշյալ գրքում ներկայացվել է ոստիկանության համակարգում Ֆեթհուլլահ Գյուլենի կրոնական միության գոյության մասին, որից հետո ոստիկանությունը սկսել էր հավաքել գրքի չհրատարակված բնօրինակը։

Հիշյալ գործողության առնչությամբ  իր անհանգստությունն էր հայտնել նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը՝ նշելով, որ եթե գիրքը չարգելվեր, կվաճառվեր մի 10 հազար օրինակ, իսկ այս պարագայում այն կվաճառվի 100 հազար օրինակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում հարձակվել են բանտային մեքենայի վրա. բանտարկյալը փախել է, բանտի երկու աշխատակից՝ սպանվել
Մեքենան հարձակման է ենթարկվել Ռուանում դատավարությունից հետո «Ճանճ» մականունով բանտարկյալ Մոհամեդ Ամրային Էվրյո բանտ տեղափոխելիս...
Մրգավան գյուղում Toyota-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և մոտեցրել ավտոքարշակին…
Ահազանգ. Սախարովի հրապարակից արգելանքի վերցվելիս քաղաքացի Կարեն Գևորգյանը ստացել է ոտքի կոտրվածք
Վստահ ենք, որ այս խայտառակ դեպքը հնարավոր է դարձել, քանի որ նախորդող և ոչ մի դեպքով որևէ «կարմիրբերետավոր» պատասխանատվության չի ենթարկվել, և այդ…
Մեքենայում «Մակարով» տիպի լիցքավորված ատրճանակ կար
39-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային...
Ռուսաստանի Գերագույն դատարանը հրաժարվել է փոխել 25 տարվա ազատազրկման դատապարտված Կարա-Մուրզայի պատիժը
Նրան մեղադրել են երկրում անցանկալի կազմակերպություն հռչակված «Ազատ Ռուսաստան» հիմնադրամի հետ համագործակցելու և պետական ​​դավաճանության մեջ...
Տավուշի ոստիկանները վնասազերծել են բնակարանային գողերի, որոնք թալանել էին անգամ զոհված ՀՀ ազգային հերոսի տունը
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ