News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Երեւանում այսօր` մարտի 31-ին, ժամը 17:30-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Դավիթ Անհաղթի փողոցում:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտովթարը տեղի է ունեցել Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի վարչակազմի շենքի դիմաց միմյանց են բախվել BMW-318 մակնիշի 25 ՏՕ 401 համարանիշի, «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի 19 ՍՍ 120 համարանիշի եւ «Տոյոտա Պրադո» մակնիշի 09 ՍՍ 309 համարանիշի ավտոմեքենաները:

Բախման արդյունքում «Տոյոտա Պրադոն» շուռ է եկել: Ուղեւորներին մեքենաներից դուրս բերելու համար վթարի վայր էին ժամանել Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության արագ արձագանքման փրկարարական խումբը: Դեպքի վայրից մարմնական վնասվածքով Միքայելյանի անվան հիվանդանոց է տեղափոխվել մեկ մարդ:

Դեպքի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, որոնք 30 րոպեից ավելի փորձում էին հավաքված հետաքրքրասեր քաղաքացիներին հեռացնել վթարի վայրից: ՃՈ տեսուչներին օգնության եկան ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի պարեկապահակային ծառայության եւ տեղամասային տեսուչ-ոստիկանները:

«Տոյոտա Պրադոյի» վարորդը վթարի վայրից իր ավտոմեքենայի համարանիշները հանեց, իսկ երբ ճանապարհային ոստիկանը նրանից պահանջում էր համարանիշները, նա սպառնում էր ՃՈ տեսուչին: Ի դեպ, նա խոչընդոտում էր նաեւ լրագրողական աշխատանքին:

Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի աշխատակիցները` քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Վերջինիս հանձնարարականով «Ֆոլքսվագեն Տուարեգի» վարորդը համարանիշները հանձնեց ՃՈ տեսուչներին:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի օգնությամբ տեղափոխվեցին Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ:

 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիսակառույց շինության բացօթյա տարածքում տղամարդու դի է հայտնաբերվել
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի…
Իրանում ջրհեղեղների հետևանքով 7 մարդ է զոհվել, երկուսն՝ անհետ կորել
Չնայած ընթացող ջրահեռացման աշխատանքներին, հետագա հեղեղումների վտանգը մնում է բարձր...
Թմրամիջոցների ապօրինի իրացման և ստացված՝ շուրջ 2 մլրդ դրամը գերազանցող փողերի լվացման գործը դատախազն ուղարկել է դատարան
Դատախազը հանցավոր կազմակերպության ղեկավար Ա.Մ.-ի նկատմամբ հարուցել է...
Վահագն Չախալյանը և ևս 4 անձ ձերբակալվել են խմբային խուլիգանության կասկածանքով
Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024 թ. մայիսի 16-ին ՀՀ Կառավարության շենքի մոտ մի խումբ անձանց իրականացրած բողոքի ակցիայի…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 88 դեպք. գրանցվել է 10 վտովթար, վիրավորվել է 16 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Ոստիկանությունը ձերբակալված տղամարդուն մեղադրել է Ֆիցոյի դիտավորյալ սպանության փորձի մեջ
Ոստիկանությունը մեղադրել է 71-ամյա տղամարդուն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ