News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 27-ին ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Նիկոլա Դիմիտրովը ստորագրել են դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ արձանագրություն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Կողմերը հույս են հայտնել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նոր էջ կբացի Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև՝ փոխադարձ հարգանքի և գործընկերության վրա հիմնված փոխգործակցության զարգացման և առավել ընդլայնման ուղղությամբ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը՝ գործուն քայլեր ձեռնարկել Հյուսիսային Մակեդոնիայի հետ բազմաոլորտ հարաբերությունների խթանման ուղղությամբ։ Այդ համատեքստում երկուստեք կարևորվել է տարբեր մակրդակներում երկխոսության ակտիվացումը և ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ