News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ մաքսանենգության դեմ պայքարի ոլորտում կիրառվող մեթդներն ու միջոցները շատ հեռու են բավարար լինելուց: Այս մասին ըստ Գլխավոր դատաազության մամուլի ծառայության հաղորդագրության, նշվել է գլխավոր դատախազության կոլեգիայի վերջին նիստում: Նիստում քննարկվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ մաքսանենգության դեմ պայքարին վերաբերող հարցեր:

Գլխավոր դատախազության տվյալներով, 2009թ. արձանագրված թմրամիջոցների մաքսանենգության 22 դեպքից ընդամենը 3-ն է բացահայտվել մաքսային հսկողության ընթացքում, մինչդեռ 17 դեպքը բացահայտվել է մաքսային հսկողությունն անցնելուց հետո` ազգային անվտանգության ծառայության, իսկ 2-ը` ոստիկանության աշխատակիցների կողմից:
Ինչ վերաբերում է 2010թ., ապա նույն կատեգորիայի 49 դեպքից միայն 18-ն է մաքսավորների կողմից բացահայտվել մաքսային հսկողության ընթացքում: Մյուս 31 դեպքը բացահայտվել է մաքսային հսկողությունն անցնելուց հետո, 20-ը` ՀՀ ազգային անվտանգության ծառայության, իսկ 11-ը` ոստիկանության աշխատակիցների կողմից:

Սրա հետ կապված դատախազությունը անհրաժեշտ է  համարում մաքսանենգությունների, հատկապես թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելումն ապահովելու նպատակով  մաքսային հսկողության ընթացքում կիրառել ժամանակակից մեթոդներ և միջոցներ` ներդնել մերկացնող սկաներներ, հատուկ վարժեցված շներ, որոնցով թմրանյութեր հայտնաբերելու պրակտիկան ներկայումս լայն կիրառում ունի եվրոպական երկրներում: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նյու Դելիի ոստիկանությունը բռնագանձել է 15 տոննա կեղծված համեմունքներ
The Times of India թերթի տվյալներով՝ դրանց արտադրման ժամանակ օգտագործվել են անորակ բաղադրիչներ...
Ոստիկանները Նոր Խարբերդում թմրաշրջանառության դեպք են բացահայտել. Շոկոն հյուրասիրել է մեկ այլ տղամարդու
20-ամյա երիտասարդը, հայտնաբերված զանգվածը և կազմված փաստաթղթերը...
Արմավիրում 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռվել է...
Երևանում նորակառույցի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա տաջիկ բանվորի գլխին. նա հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ուենցել Երաևնում։ Ժամը 18։10-ի…
Լիտվայում օդապարիկն ընկել է տների վրա, տուժել է 7 մարդ
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Կլայպեդայից ոչ հեռու, Շիլուտի շրջանում...
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Նա գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ․․․
Ամենաշատ