News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ապրիլի 2-ին, ժամը 21:50-ի սահմաններում Արտաշատի հիվանդանոցից ահազանգել են ոստիկանության Արտաշատի բաժին, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Արթուր Գալստյանը, Գրիգոր Ղազարյանը, Արմեն Ասատրյանը եւ Հրայր Հակոբջանյանը:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 21-ի սահմաններում Արարատի մարզի Լանջազատ (Զովաշեն) գյուղի 38-ամյա բնակիչ, գյուղապետ Հրայր Հակոբջանյանը, վարելով Mercedes G-500 մակնիշի 99 ՈՈ 808 համարանիշի ավտոմեքենան, Քաղցրաշեն-Ոստան գյուղամիջյան ավտոճանապարհի Ոստան գյուղի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել, ինչի հետեւանքով 40-ամյա Արթուր Գալստյանը, 39-ամյա Գրգոր Ղազարյանը եւ 28-ամյա Արմեն Ասատրյանը, ծանր վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արտաշատի բաժնի քննիչ Կարեն Միքայելյանի կողմից նշված բաժնում նյութեր են նախապատրաստվում. Քննիչի հանձնարարականով նշանակվել են փորձաքննություններ:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ