News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Պաշտոնական այցով Սերբիայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 5-ին հանդիպում է ունեցել Սերբիայի Պատրիարք Իրինեյի հետ. նրանք կարեւորել են Հայ Առաքելական Եկեղեցու եւ Սերբ Ուղղափառ Եկեղեցու միջեւ ձեւավորված ջերմ հարաբերությունները:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները հույս են հայտնել, որ առկա համագործակցությունը հետզհետե կընդլայնվի, իսկ հայ եւ սերբ ժողովուրդների շփումները շարունակաբար կընդլայնվեն:

Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ հայ ժողովրդի պատմության մեջ եկեղեցին բացառիկ դերակատարություն է ունեցել` պետականության բացակայության պայմաններում հաճախ ստաձնելով ազգի համախմբման եւ առաջնորդելու բարձր առաքելությունը: Հանրապետության ղեկավարի խոսքով, այսօր էլ հայերի, ինչպես եւ սերբերի համար, եկեղեցու դերն անփոխարինելի է:

Պատրիարք Իրինեյի հետ հանդիպմանը ՀՀ նախագահը հատկանշական է համարել նաեւ, որ Կոսովոյում գտնվող հայկական խաղաղապահ գումարտակն իր լիազորությունների շրջանակում արել է հնարավորը` պաշտպանելով Կոսովոյում գտնվող սերբական եկեղեցիները:

Այսօր Սերժ Սարգսյանը Բելգրադում հանդիպել է Սերբիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւս:

Հանրապետության ղեկավարը ծաղիկներ է դրել մայրաքաղաքի Ս. Գաբրիել Հրեշտակապետ եկեղեցու հարեւանությամբ տեղադրված 1988թ. երկրաշարժի օրերին Հայաստանում զոհված սերբ օդաչուների հիշատակը հավերժացնող հայկական խաչքարին, զրուցել`օդաչուների հարազատների հետ:

Ավարտելով պաշտոնական այցը Սերբիայի Հանրապետություն` Նախագահ Սերժ Սարգսյանը երեկոյան վերադարձել է Երեւան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, նա պահանջում է անվավեր ճանաչել իր նկատմամբ «որպես խիստ...
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
Բարեբախտաբար, ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովը, որտեղ դեռեւս նախկին աշխատողներ կան, մերժել է...
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Պարզվում է՝ ընդդիմադիրները լուրջ են ընդունում իշխանական պրոպագանդան, թե Արցախը հանձնել են նախկինները...
«Փաստ». Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞
Նշվում էր, որ տրիբունալը, որպես ժամանակավոր հասարակական միավորում, պետք է ներառի հայ մեծերին, որոնք էլ...
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
Հավանաբար, դժվար է այս հարցով «կռուտիտներ» անելը, հատկապես, երբ 2008-ին իր՝ «Երկրի հակառակ կողմը»...
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
Փաշինյանը, սակայն, արդեն մեկ ամիս է խուսափում է այդ հանդիպումներից...
Ամենաշատ