News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Գերմանիան շահագրգռված է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմամբ, սակայն ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանում Գերմանիայի համար ամենափոքր հետաքրքրությունը ներկայացնում է Հայաստանը։ Այս մասին ապրիլի 6-ին «Կովկասյան լրագրողների ցանց»-ում հայտարարել է գերմանական «Deutsche Welle» հեռուստաընկերության ռուսական խմբագրության գլխավոր խմբագիր Ինգո Մանտոյֆելը։ Նրա խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության, ինչպես նաեւ Թուրքիայի հետ բարդ հարաբերությունների պատճառով Հայաստանը մոտ ապագայում չի կարող դիտարկվել, որպես էներգակիրների տարանցման համար հարմար ուղի:

«Գերմանիայում Հայաստանին ընկալում են, որպես Հարավային Կովկասում Ռուսաստանի կարեւոր ռազմավարական գործընկեր։ Իմ կարծիքով, Ռուսաստանից Հայաստանի կախվածությունը նվազեցնում է այդ երկրի գրավչությունը գերմանական ներդրումների համար»,- ասաց փորձագետը։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին, նա նշեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարությունները նախեւառաջ պետք է բաենպաստ պայմաններ ստեղծեն քաղաքացիական հասարակության եւ անկախ մամուլի զարգացման համար։ «Առանց ժողովրդավարական ինստիտուտների զարգացման անհնար է հակամարտություններին լիարժեք լուծում տալ։ Հայաստանում եւ Ադրբեջանում ժողովրդավարական անբավարարությունների մասին բոլորին է հայտնի։ Երկու երկրներում էլ մեծ ջանքեր պետք է գործադրվեն իրավական պետության եւ անկախ արդարադատության ստեղծման համար»,-նշեց Մանտոյֆելը՝ ավելացնելով, որ նույնիսկ այս փոփոխությունները չեն կարող լուծել հակամարտությունը մոտ ապագայում։

Ըստ նրա՝ ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր է լուծել Հարավային Կովկասում առկա հակամարտությունների ընդհանուր պլատֆորմի վրա։ «Սա շատ բարդ հակամարտություն է, եւ այն անհնար է լուծել արագ եւ շահեկան բոլոր կողմերին։ Իմ կարծիքով, կարեւոր է տարածաշրջանում առկա բոլոր հակամարտությունների կոնտեքստում փորձել լուծել նաեւ այս կոնֆլիկտը։ Դրա համար անհրաժեշտ է Կովկասում համագործակցության եւ անվտանգության ապահովման ընդհանուր պլատֆորմ ստեղծել»,- ասաց «Deutsche Welle» ռուսական խմբագրության ղեկավարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ