News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Երեւանում ապրիլի 7-ին, ժամը 00:50-ի սահմաններում Աբովյան փողոցի թիվ 33 շենքի դիմաց տեղի է ունեցել ավտովթար:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Բակունցի անվան մանկավարժական քոլեջի 3-րդ կուրսի ուսանողուհի, 20-ամյա Շողիկ Թովմասյանը, վարելով Suzuki մակնիշի 24 ՏԼ 124 համարանիշի ավտոմեքենան, ընդհարվել է Range Rover մակնիշի ավտոմեքենային, որից հետո նշված փողոցում կայանված «Պեժո 207» մակնիշի 11 ՕՏ 640 համարանիշի ավտոմեքենային: «Պեժոն» վարել է 30-ամյա Գեւորգ Թադեւոսյանը:

Մինչ դեպքի վայր կժամանեին Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, Range Rover-ի վրայից հանել էին համարանիշները: Ականատեսները ֆոտոլրագրողին հայտնել են, որ համարանիշները եղել են 888 ՏՕ 88: Այն գրանցված է Ազգային Ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր, «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանին պատկանող «Շահումյան-Վին» ՍՊԸ-ի հաշվեկշռում, սակայն մեքենան օգտագործում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի քարտուղար, ԲՀԿ անդամ Հրաչյա Ռոստոմյանը: Վարորդը եղել է  Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի 26-ամյա բնակիչ Լուկաշ Հարությունյանը:

Վթարի վայր են ժամանել մեծ թվով ԲՀԿ-ականներ, ովքեր փորձում էին դեպքի վայրում քննչական աշխատանքներ կատարող ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի Խաչիկ Սամվելյանին ցուցումներ տալ եւ համոզել, որպեսզի Range Rover-ը չտեղափոխվի տուգանային հրապարակ:

Քննիչի հանձնարարականով երեք ավտոմեքենաներն էլ տեղափոխվեցին տուգանային հրապարակ:

Վթարի հետեւանքով Շողիկ Թովմասյանը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիսակառույց շինության բացօթյա տարածքում տղամարդու դի է հայտնաբերվել
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի…
Իրանում ջրհեղեղների հետևանքով 7 մարդ է զոհվել, երկուսն՝ անհետ կորել
Չնայած ընթացող ջրահեռացման աշխատանքներին, հետագա հեղեղումների վտանգը մնում է բարձր...
Թմրամիջոցների ապօրինի իրացման և ստացված՝ շուրջ 2 մլրդ դրամը գերազանցող փողերի լվացման գործը դատախազն ուղարկել է դատարան
Դատախազը հանցավոր կազմակերպության ղեկավար Ա.Մ.-ի նկատմամբ հարուցել է...
Վահագն Չախալյանը և ևս 4 անձ ձերբակալվել են խմբային խուլիգանության կասկածանքով
Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024 թ. մայիսի 16-ին ՀՀ Կառավարության շենքի մոտ մի խումբ անձանց իրականացրած բողոքի ակցիայի…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 88 դեպք. գրանցվել է 10 վտովթար, վիրավորվել է 16 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Ոստիկանությունը ձերբակալված տղամարդուն մեղադրել է Ֆիցոյի դիտավորյալ սպանության փորձի մեջ
Ոստիկանությունը մեղադրել է 71-ամյա տղամարդուն...
Ամենաշատ