News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում կառավարությունը գիտնականներից արագ եւ գործնականում կիրառելի արդյունքներ է պահանջում, հաշվի չառնելով, որ գիտությունը երկարաժամկետ ներդրումներ պահանջող բնագավառ է։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում համոզմունք հայտնեց Հայաստանի Գիտությունների ակադեմիայի ֆիզիոլոգիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Արմեն Սարգսյանը՝ ընգծելով, որ  անհնար է զբաղվել զուտ կիրառական գիտությամբ, առանց ֆունդամենտալի, հակառակ դեպքում գիտնականին պարզապես գյուտարար կարելի է կոչել։ «Գյուտարարը պարտադիր չէ, որ լինի գիտնական ու տեղյակ լինի ֆունդամենտալ գիտությունից, չնայած գյուտերում օգտագործում են ֆունդամենտալ կամ կիրառական գիտության ձեռքբերումները»,- ասաց Սարգսյանը՝  նկատելով, որ  ներկայումս կառավարությունը ըստ էության գիտնականներից պահանջում է, որ դառնան գյուտարար։ Ըստ նրա՝ հիմնարար գիտությունը կիրառականի եւ գյուտարարության հիմքն է, այն է սնում դրանց։ Սկզբից առաջանում է տեսությունը, հետո այն կիրառության մեջ է դրվում։  Այսպիսով, ֆունդամենտալ եւ կիրառական գիտությունները պետք է կողք կողքի գոյատեվեն, եւ ֆոընդամենտալին պետք է ոչ պակաս, նույնիսկ ավելի շատ ուշադրություն դարձվի։

«Դուք չեք կարող, օրինակ՝ նոր դեղամիջոց ստեղծել, եթե չեք անցել երկար ճանապարհ հիմնարար գիտության մեջ եւ տվյալ հիվանդության խնդրի վերաբերյալ ուսումնասիրություն չեք կատարել։ Այսինքն՝ ասվածը, թե տվեք մեզ միայն գիտության կիրառական արդյունքներ, սխալ է»,-ասաց Ա. Սարգսյանը։ Նա նշեց, որ զարգացած երկներում խոշոր արդյունաբերական ընկերությունները, որոնք իրենց արտադրանքի մեջ օգտագործում են կիրառական գիտության արդյունքները, իրենք են հետաքրված հենց հիմնարար գիտության զարգացմամբ եւ դրան աջակցություն ցուցաբերելում։ Այդպիսի ընկերությունները զգալի գումարներ են ծախսում խոշոր ֆունդամենտալ գիտությամբ զբաղվող լաբորատորիաներ պահելու համար, համոզված լինելով, որ, գուցե տարիներ հետո, դրանց գիտական արդյունքները կիրառելի կդառնան։ Այդպիսի ընկերություններից է, օրինակ՝ IBM-ը, կան բազմաթիվ օրինակներ նաեւ Եվրոպայում, Ճապոնիայում...։ Ինչը հատկանշական է, այդ ընկերությունները գումարներ չեն խնայում համալսարաններից լավագույն եւ անվանի գիտնականներին իրենց մոտ հրավիրելու համար, որպեսզի նրանք պահեն այդ լաբորատորիաները եւ կազմակերպեն հենց ֆունդամենտալ աշխատանքը, սակայն նրանցից չի պահանջվում կիրառական ելք։ «Այդ ընկերությունները հասկանում են, որ ի վերջո ունենալու են մեծ եկամուտ, որովհետեւ լրիվ նոր գաղափարներ են ծնվում այդտեղ ֆունդամենտալ գիտության հիման վրա»,-ասաց Ա. Սարգսյանը՝ նշելով, որ հիմնարար եւ կիրառական գիտությունները  այնքան են միմյանց հետ կապված, որ դրանք տարանջատելը ուղղակի սխալ է։

«Իսկ այն, որ մեր կառավարությունը հետքրքրված է կիրառական արդյունքներով, դա իրականում զուտ դատարկ հայտարարություն է, ինչը ապացուցվում է բազում փաստերով։ Հենց ձեր կայքում կարծեմ տեղադրված էին նյութեր Հայաստանում արեւային եւ բիո-էներգիայի ստացմամբ զբաղվող մի խմբի մասին, որը բազմիցս դիմել էր Էներգետիկայի նախարարություն մինիմալ աջակցություն ստանալու համար, սակայն ուշադրության չէր արժանացել։ Իսկ օրինակ, երբ Գերմանիան է գալիս այստեղ նման ցուցահանդեսով, մերոնք գրկաբաց ընդունում են եւ հավաստիացնում նրանց իրենց  բարձր հետաքրքրությունը», - ասաց Ա. Սարգսյանը։ Նա ավելացրեց, որ նման բազմաթիվ այլ դեպքեր կան, կապված, օրինակ, դեղագործության հետ, երբ էլի կառավարությունից պահանջվում էր մինիմալ աջակցությունն ու գումարը գործը ավարտին հասցնելու համար, սակայն արդյունք մինչ օրս չկա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էփրիքոթ Կապիտալը և Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) գործընկերության համաձայնագրով ամրապնդում են կապերը
Այս համագործակցությունն արտացոլում է Հայաստանի կրթական համակարգի, ապագա մասնագետների պատրաստման մեջ ներդրում ունենալու մեր հանձնառությունը...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքներն աննշան աճել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 24-ին, կազմել է…
Ստանդարտ սահմանել՝ նշանակում է թանկացնել ապրանքը, բայց թանկացնել ապրանքը, նշանակում է բարձրացնել դրա որակը. Փաշինյան
Ներկայացվել է, որ գործարանը ներառում է 2 հեկտար արտադրական տարածք՝ 2500 քմ պահեստային հատված, 1000 քմ սառնարանային տնտեսություն, 6000 քմ կաթի...
Արգենտինան ՀՀ ներդրումային կարևոր գործընկերներից է՝ 5-րդը մեր տնտեսության մեջ ներդրումների ծավալով. Պապոյան
Նախարարն իր ելույթում գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հաջողվել է...
«Կանայք գյուղատնտեսությունում». ՖԻՆՔԱ Հայաստանի՝ կանանց կարողությունների զարգացմանն ուղված հերթական նախագիծը
ՖԻՆՔԱ միջազգային ցանցը այս տարի նշում է իր 25-ամյա հաջող գործունեությունը Հայաստանում...
Անվճար նախագիծ․ Մոդուլեքս ընկերության վիկտորինան «Շինարարություն և ինտերիեր 2024» էքսպոյին
Շինարարական ոլորտին վերաբերող 5 հարցերին ճիշտ պատասխանած այցելուները ընկերության կողմից ստացան նվեր քարտ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ