News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Պարբերականը զրուցել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հետ: Ներկայացնում ենք մի հատված զրույցից:

ԼՂ հարցով բանակցություններում հիմա հավասարակշռությունը հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական կողմի օգտին  է:

Դժվար է ասել, այսօր ինձ համար ամենամծ անհայտը կամ զարմանքն այն է, որ վեճն այսօր ոչ թե ինչ-որ  փաստաթղթի բովանդակության շուրջ է, այլ փաստաթղթերի շուրջ: Այսօր ուղղակի համաձայնություն չկա, թե ո՞ր փաստաթուղթն է սեղանի վրա: Ո՞րն է այդ փաստաթուղթը, նորացվա՞ծը, Սանկտ Պետերբուրգում առաջարկվա՞ծը, թե՞ օրիգինալ Մադրիդյանը: Վեճն այսօր դրա շուրջ է: Չկա այսօր մի փաստաթուղթ, որի համար կողմերն ասեն, թե սա մեզ համար ընդունելի է` որպես բանակցային հիմք: Նխակինում կար փաստաթուղթ, որ բոլորն ասում էին, թե սա որպես բանակցությունների հիմա` ընդունելի է: Մենք քննարկում, վիճում էինք այդ փաստաթղթի բովանդակության շուրջ:   

…ՀՀ իշխանություններն այսօր շատ են բարձրաձայնում ԼՂՀ-ն հակամարտության լիիրավ անդամ դարձնելու մասին: ԼՂՀ-ն բանակցություններից դուրս է եկել Ձեր պաշտոնավարման տարիներին: Հիմա ինչո՞ւ չի ստացվում ԼՂ-ն վերադարձնել բանակցային սեղանի շուրջ:

Ադրբեջանն է հիմնականում մերժում բանակցություններում ԼՂ մասնակցությունը: Երբ դա նախապայման դարձնես, կարող է արդյունքն այն լինել, որ ընդհանրապես բանակցություններ չլինեն, ինչը լավ բան չէ: Հարցն այլ ճանապարհներով լուծելու վտանգը մեծանում է: Այնպես որ, բանակցություններն անհրաժեշտ են: Մյուս կողմից էլ` մենք մեզ չհամոզենք, թե ԼՂ-ն ընդհանրապես դուրս է բանակցություններից:

Համանախագահները հանդիպում են ԼՂ իշխանությունների հետ: Եւ այն, որ հայկական կողմը հայտարարում է, թե առանց ԼՂ ստորագրության  որեւէ փաստաթուղթ չի ընդունի, դա ինքնին արդեն ԼՂ ժողովրդի կամքի արտահայտման երաշխիք է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ