News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանում սահմանափակվել է խաղաղ ընտրությունների միջոցով կառավարությունը փոխելու քաղաքացիների իրավունքը։ Այս մասին ասված է Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մասին ապրիլի 8-ի հրապարակված ԱՄՆ Պետքարտուղարության ամենամյա զեկույցում։

«Իրավապահ մարմինների որոշ ներկայացուցիչներ շարունակել են խախտել մարդու իրավունքները՝ մնալով անպատիժ։ Տարվա ընթացքում արձանագրվել են բանակում խաղաղ պայմաններում գրանցված կասկածելի մահվան մի շարք դեպքեր։ «Դեդովշինան» եւ դաժան վերաբերմունքը շարունակվել են։ Ոստիկանները ձերբակալությունների եւ հարցումների ժամանակ ծեծի էին ենթարկել քաղաքացիներին։

Իշխանությունները շարունակել են կասկածյալներին ձերբակալել եւ պահել առանց բավարար հիմքերի։ Դատարանները մնում են իշխանությունների կողմից քաղաքական ճնշման առարկա։

Զանգվածային լրատվամիջոցնրում, մասնավորապես հեռեւստատեսությունում, շարունակում է բազմակարծության բացակայությունը։ Շարունակվել են մամուլի ներկայացուցիչների հանդեպ բռնության դեպքերը։

Իշխանությունները շարունակել են մերժել ընդդիմության՝ հանրահավաքներ անցկացնելու խնդրանքները։ Որոշ դեպքերում իշխանությունները ջանացել են խոչընդոտել հանրահավաքներին մարդկանց մասնակցությանը։

Կոռուպցիան շարունակում է խնդիրներից մեկը մնալ, սակայն իշխանությունները դրա դեմ պայքարելու քայլեր են ձեռնարկել։ Բռնությունն ընտանիքներում շարունակում է սովորական երեւույթ մնալ։ Իշխանությունները քայլեր են ձեռնարկում թրաֆիկինգի դեմ պայքարի ուղղությամբ»,- ասված է զեկույցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (ֆոտո)
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամ ալիքը՝ հրապարակելով...
Նախ պետք է հասկանամ, թե Կիրանցում մարդկանց տեղաշարժը ինչ հիմքով է սահմանափակված. Գուցե դա համաչափ է. Մանասյան
Լրագրողները ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին հարց...
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
 ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Հայաստանի...
ՀՀ իշխանությունները լավագույնս տիրապետում են առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետ գործիքակազմերին. Բաքոյան
Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես իրագործում են սահմանագծման և սահմանազատման գործընթաց, որի քարտեզագրական հիմքը...
Կարմիրբերետավորներն էլ մի նենց ուրախացել են՝ գյուղի անչափահաս երեխեքին են ծեծել. Գառնիկ Դանիելյան
Փաթաթվել են, գրկում, համբյուրում են, իբր երկիր են ազատագրել: Անչափահասներին խոշտանգել են, գործից հետո էլ ուրախ զվարթ գրկախառնվում են իրար ու մեկը մյուսին աչքալուսանք տալիս...
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
Ավելի վաղ հայտնել էինք, որ գյուղացիները՝ ոստիկանների պահանջով, երեկ գիշեր…  
Ամենաշատ