News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ապրիլի 9-ին իր նստավայրում հանդիպել է ուսանողների հետ` Թբիլիսիում խորհրդային զորքերի կողմից հանրահավաքը ցրելու  22-րդ տարելիցի առիթով, տեղեկացնում է Gazeta.ru-ն:

Սահակաշվիլին պատմել է, թե ապրիլի 9-ի թբիլիսյան իրադարձություններից հետո, որպես ՄԱԿ-ի օլիմպիադայի հաղթողներից մեկը, հանդիպել է ԽՄԿԿ ԿԿ անդամ, ԱՄՆ-ի եւ Կանադայի ինստիտուտի տնօրեն Գեորգի Արբատովի հետ եւ ասել, որ Կրեմլը պետք է հաշտվի ԽՍՀՄ-ի փլուզման մտքի հետ: Ըստ Սահակաշվիլիի` Արբատովը վեճի մեջ է մտել` ապացուցելով հակառակը:

Սահակաշվիլին նաեւ պատմել է, թե իր ողջ ընտանիքն ատում էր Խորհրդային Միությունը:

«Քանի դեռ որեւէ մեկի մեջ մնում է խորհրդային մենթալիտետը, նա չի կարող ազատ լինել: Մենք ստեղծել ենք նոր երկիր, որը լինելու է ամենահաջողակը տարածաշրջանում, եւ, համոզված եմ, որ մեզ խոչընդոտող ուժը տեղի է տալու, ինչպես եղավ Արեւելյան Եվրոպայում», –ուսանողներին ասել է Վրաստանի նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ