News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

McLaren-ը հրապարակել է տեղեկատվություն նոր ճանապարհային մոդել 620R-ի մասին, որը ստեղծվել է 570S GT4 բազայի վրա։ Մոդելը շատ բաներով կրկնում է մրցաշարային տեսակը, հայտնում է Motor-ը։

McLaren 620R-ն ունի նույն 3,8 լիտրանոց V8 շարժիչը, որն օգտագործում են GT4-ի կուպեում։ Այդպիսի շարժիչով սոպերքարը 3 վայրկյանից էլ քիչ ժամանակում մինչեւ «հարյուր» արագություն է բացում, 8,1 վայրկյանում՝ 200 կմ/ժ արագություն, իսկ դրա առավելագույն արագությունը կազմում է 322 կմ/ժ։

Ինչ վերաբերում է աերոդինամիկ տարրերին, ապա 620R-ն ունի կարգավորվող հետին հակաթեւ՝ ածխաջրածնային մանրաթելերից, որ փոխառնված են 570S GT4-ից։

Մոդելը կթողարկեն սահմանափակ խմբաքանակով՝ 350 օրինակ։ Դրանցից յուրաքանչյուրը կստանա հերթական համարով ցուցանակ։ Գնորդները կարող են ընտրել ավտոմեքենայի երեք գույն՝ McLaren Orange՝ սպիտակ մրցաշարային գծերով, Silica White կամ Onyx Black՝ նարնջագույն գծերով։

McLaren 620R-ի արժեքը 250 000 ֆունտ սթեռլինգ է։ Գնի մեջ մտնում է McLaren Track Day-ի վկայագիր եւ դաս մասնագետի հետ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Վերջին արտադրության Toyota Land Cruiser-ը սկսել է վաճառվել Եվրոպայում. գները հայտնի են
Վաճառքի սկզբում ամենագնացը հասանելի կլինի…
Մեքենան տեխզննման տանելիս վարորդը պետք է վճարի նախորդ տարվա գույքահարկը, ոչ թե տվյալ տարվանը. Թունյանի նախագիծը
Օրենքի նախագիծը մի փոքր կհեշտացնի մեքենա վարող մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կյանքը...
BMW-ն 2,8 մլրդ դոլար կներդնի Չինաստանում իր գործարանն արդիականացնելու համար
Գերմանական ավտոկոնցեռնը միջոցներ կներդնի...
Rolls-Royce-ը կընդլայնի իր գործարանը՝ ավելի թանկ մեքենաներ արտադրելու համար
Այսպիսով, գործարանի ընդլայնման նպատակը ոչ թե ավելի շատ մեքենաներ արտադրելն է, այլ ավելի թանկ...
Հրապարակվել է Bugatti-ի նոր հիպերքարի պատկերը
Ըստ շրջանառվող լուրերի, հիպերքարի արտադրությունը կսահմանափակվի ընդամենը 250 օրինակով
Ամենաշատ