News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Press Emblem Campaign (PEC) կազմակերպությունը հանդես է եկել իր ամենամյա զեկույցով, որի համաձայն՝ 2019 թվականի սկզբից աշխարհի 26 երկրներում սպանվել է 75 լրագրող:

Փաստաթղթում նշվում է, որ այս տարի լրատվամիջոցների աշխատակիցների շրջանում մահացության ցուցանիշը 36 տոկոսով փոքր է անցյալ տարվա նույն ցուցանիշի համեմատությամբ:

Ընդ որում՝ սպանվել է 5 կին լրագրող:

Ավելին՝ 2006 թվականից ի վեր սա մամուլի ներկայացուցիչների շրջանում մահացության ամենացածր ցուցանիշն է:

Կազմակերպությունում այս ցուցանիշը հուսադրող են համարում, այդուհանդերձ՝ նշվում է, որ լրատվամիջոցների աշխատակիցների անվտանգության ապահովման ուղղությամբ դեռեւս անհրաժեշտ է անչափ շատ բան անել:

Լրագրողների շրջանում մահացության ցուցանիշն, իհարկե, ցածր է, սակայն այս տարի լրատվամիջոցների շատ աշխատակիցներ վիրավորվել են, գերեվարվել, նրանց ուղղված սպառնալիքներ են հնչել, նրանց վրա հարձակվել են եւ վնասել են նրանց գույքը:

«Մերձավոր Արեւելքում հակամարտությունների մակարդակը նվազել է, սակայն ցույցերի ալիքը, որոնց ընթացքում երբեմն բռնություն է իրագործվում, աշխարհի մի շարք երկրներում լրագրողների անվտանգության վերաբերյալ մտահոգության լուրջ աղբյուր է»,- հայտարարել է կազմակերպության ղեկավարությունը:

Ըստ PEC զեկույցի՝ այս տարի լրագրողների շրջանում մահվան դեպքերի առավել մեծ թիվ է գրանցվել Մեքսիկայում (13 մարդ), Աֆղանստանում (9 մարդ) եւ Պակիստանում (8 մարդ):

Այս երկրներից հետո ցուցակում են հայտնվել Սիրիան (6 մարդ), Հոնդուրասը (5 մարդ), Ֆիլիպինները (4 մարդ):

Ըստ լրատվամիջոցների աշխատակիցների մահացության՝ հակացուցակում են հայտնվել նաեւ Կոլումբիան, Հնդկաստանը, Իրաքը, Սոմալին, Բրազիլիան, Հաիթին, Ինդոնեզիան:

Այս տարի մեկական լրագրող է սպանվել Բանգլադեշում, Չադում, Չիլիում, Կոնգոյում, Գանայում, Քենիայում, Լիբիայում, Նիգերիայում, Հյուսիսային Իռլանդիայում, ՀԱՀ-ում, Ուկրաինայում, Եմենում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ