News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ ամբիոնից հնչեցրած իր ապրիլի 11-ի ելույթում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է կրոնական եւ մշակութային անհանդուրժողականության թեմային: Նա խոսել է, մասնավորապես, Ջուղայի հայկական գերեզմանոցում  պաշտոնական Ադրբեջանի կողմից ոչնչացված համաշխարհային մշակութային արժեքներ հանդիսացող խաչքարերի մասին:

Ն. Զոհրաբյանն իր ելույթում նշել է. «Երբ վանդալները, որոնց կրոնական, քաղաքական անհանդուրժողականությունն այլոց մշակույթի հանդեպ հանգեցնում է վանդալիզմի, չեն պատժվում, ես դժվարանում եմ հասկանալ, թե ինչպես մենք պիտի խթանենք հարգանքը կրոնական բազմակարծության,  միմյանց մշակութային բազմազանությունն ու ժառանգությունը հարգելու հանդեպ: 1998 թվականից պաշտոնական Ադրբեջանը հետեւողականորեն սկսեց իրագործել Նախիջեւանի Ջուլֆա գավառում գտնվող հայկական պատմական գերազմանոցի ոչնչացումը: 2005 թվականին արդեն հնագույն գերեզմանոցը, որը մարդկության մշակութային բացառիկ արժեքներից մեկն էր` ադրբեջանցի զինծառայողները հավասարեցրեցին հողին եւ վերածեցին ռազմական բազայի:

Յոթ տարի շարունակ ադրբեջանական վանդալները ոչ միայն հողին հավասարեցրեցին Ջուղայի պատմական գերեզմանոցի բացառիկ խաչքարերը, այլեւ ոչնչացրեցին  9-ից 12-րդ դարերի Ամենափրկիչ վանքը, Պոմբլոզի ժամը, սուրբ Աստվածածին եկեղեցին եւ մշակութային այլ կոթողներ: 2006 թվականին Եվրոպական խորհրդարանը դատապարտեց Ջուղայում տեղի ունեցածը, եւ կոչ արեց Ադրբեջանի իշխանություններին վերջ դնել  հայկական միջնադարյան գերեզմանոցների եւ Նախիջեւանի պատմական խաչքարարի ոչնչացումը: Եւ անգամ  Պատերազմի եւ խաղաղության ինստիտուտի ազգությամբ ադրբեջանցի լրագրող Իդրակ Աբասովը  այցելեց Ջուղայի գերեզմանոց եւ արձանագրեց, որ այն ամբողջությամբ ոչնչացվել է»:

Հայ պատվիրակը կոչ է արել ԵԽԽՎ-ին հավատարիմ լինել իր իսկ ընդունած որոշումներին եւ դիտորդական առաքելություն ուղարկել Ջուղա: «Ադրբեջանի շանտաԺի պատճառով տապալվեց ԵԽԽՎ-ի, ինչպես նաեւ    ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ԻԿՈՄՈՍ-ի նախապես ծրագրված  դիտորդական առաքելությունները Ջուղա: Եւ հիմա, այս ամբիոնից ես կրկին ուզում եմ բարձրացնել Ջուղա ԵԽԽՎ դիտորդական առաքելություն ուղարկելու հարցը: Որպեսզի ԵԽԽՎ իմ գործընկերները տեսնեն, թե ի՞նչ են արել մի ողջ ժողովրդի մշակութային հրաշալի ժառանգության հետ, ինչպե՞ս են վայրագորեն փոշիացրել համաշխարհային կոթողներ հանդիսացող հայկական խաչքարերը:

Մենք պարտավոր ենք դա անել, մենք պարտավոր ենք գնահատական տալ մերօրյա վանդալներին, որովհետեւ ցեղասպանությունը լինում է նաեւ մշակութային»,-ավելացրել է պատգամավորը: Նաիրա Զոհրաբյանը երեկ ԵԽԽՎ պատգամավորներին է բաժանել «Ջուղա. 21-րդ դարի վանդալները» վավերագրական ֆիլիմի DVD տարբերակը:
Նաիրա Զոհրաբյանը երեկ անդրադարձել է նաեւ Սուրբ Ախթամար եկեղեցու խնդրին, ասելով. «Երբ Թուրքիայի իշխանությունը, իր համար դեմոկրատական իմիջ ստեղծելու համար, վերականգնում է Ախթամարի Սուրբ Խաչ վանքը, սակայն արգելում է Վանքի վրա խաչ տեղադրել, ի՞նչ է սա, եթե ոչ ընդամենն իմիտացիա: Իսկ իրականում` կրոնական անհանդուրժողականության վառ օրինակ»:

Երեկ ԵԽԽՎ-ի ամբիոնից ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը խոսել է վերջին շրջանում Ադրբեջանի կոմից պարբերաբար հնչող սպառնալիքների մասին, թե Ադրբեջանը կռմբակոծի դեպի Լեռնային Ղարաբաղ թռչող քաղաքացիական ինքնաթիռիները: «Ես ուզում եմ ԵԽ ուշադրությունը հրավիրել այսօրինակ հայտարարությաննների որոնք ուղղակիորեն պետական ահաբեկչության սպառնալիք են: Եւ ես ակնկալում եմ, որ ԵԽԽՎ-ն այդ սպառնալիքներին հստակ արձագանք տա»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ