News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղը միջազգային կառույցներին կոչ է արել հետագայում նոր թյուրիմացություններից խուսափելու համար իրերը կոչել իրենց անուններով:

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է զինված հակամարտություններից հետո խաղաղապահ եւ խաղաղ համագոյության թեմայով կլոր սեղանին մասնակցելու համար Կիպրոսից փորձագետների` ԼՂՀ կատարած այցելության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ բողոքի կապակցությամբ Բրիտանական «Միջազգային տագնապ» (International Alert) կազմակերպության ղեկավարության տարածած հաղորդագրությանը, ըստ որի ղարաբաղյան հակամարտության կողմերը եւ տարածաշրջանի ղեկավարները տեղեկացված են եղել նախատեսվող կլոր սեղանների եւ հանդիպումների շարքի մասին:

Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ միեւնույն ժամանակ հաղորդագրության մեջ կոնկրետ չի նշվում, որ հենց Ադրբեջանի արտաքին գերատեսչության հայտարարությունն է միջոցառման շուրջ անառողջ իրարանցման առիթ դարձել, այլ բավականին անորոշ կերպով խոսվում է ԶԼՄ-ներում որոշ հրապարակումների մասին, որոնք ստիպել են «Միջազգային տագնապ»-ին պարզաբանումներով հանդես գալ:

«Բացի դրանից, հաղորդագրության մեջ հաստատվում է, որ կլոր սեղանի կազմակերպիչները նախօրոք բոլոր կողմերին ներկայացրել են սպասվող միջոցառումների մանրամասները եւ խորհրդատվություններ են անցկացրել տարածաշրջանի ղեկավարների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Միեւնույն ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները խորհրդակցություն չեն անցկացրել կազմակերպիչների հետ եւ ոչ էլ խոչընդոտել են միջոցառման անցկացմանը»,- նշել են ԼՂՀ ԱԳՆ-ից եւ կոչ արել միջազգային կազմակերպություններին հետագայում նոր թյուրիմացություններից խուսափելու համար իրերը կոչել իրենց անուններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ