News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացում կառավարությունը մտադիր է բացառել կաշառակերությունը: Այդ մասին այսօր` ապրիլի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով` այդ կապակցությամբ կառավարությունը մտադիր է ձեռնարկել մի շարք միջոցառումներ: Առաջին հերթին կվերացվի վարորդի հոգեկան վիճակի մասին տեղեկանք (հանրությանը հայտնի «փսիխո»-ն) ներկայացնելու անհրաժեշտությունը, քանի որ հոգեկան հիվանդների եւ թմրամոլների մասին տվյալները Առողջապահության նախարարությունը նախապես պետք է տրամադրի Ոստիկանությանը: Այսպիսով, քաղաքացիները պարտավոր չեն լինի լրացուցիչ գումար վճարել այդ տեղեկանքն ստանալու համար:

Բացի այդ, վարորդական իրավունք ստանալու համար  հատուկ դպրոցներում վարորդական դասընթացներ անցնելու անհրաժեշտություն չի լինի: «Վերջ ի վերջո, ես պահանջեցի ոստիկանությունից պարզապես արմատախիլ անել կաշառքն այդ գործընթացում»,- նշել է վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ սննդամթերքը 4,5 տոկոսով ավելի էժան է եղել. ի՞նչն է էժանացել
Դիտարկված բնակավայրերում տվյալ ապրանքների գները ապրիլին մարտի...
Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 6-ին, կազմել է...
Նախատեսվում է Շիրակի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր
Կատարված ներդրումային ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցվի պետության կողմից...
Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել
ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման...
Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները
Վերոնշյալ ժամկետում վճարումները չիրականացնելը կարող է հանգեցնել...
Ամենաշատ