News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը միշտ էլ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ տարբեր «լեզուներով» է խոսել. Հայաստանի հետ նա խոսում է ինքնորոշման մասին, իսկ Ադրբեջանի հետ՝ տարածքային ամբողջականության։ Այս մասին ապրիլի 14-ին կայացած ինտերնետ կոնֆերանսի ժամանակ ասաց Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, Le Monde-ի վերլուծաբան Կայծ Մինասյանը՝ ավելացնելով, որ Լեռնային Ղարաբաղի հետ կապված դիվանագիտությունը, ոչ թե Եվրահանձնաժողովի կամ Քեթրին Էշթոնի ձեռքում է, այլ Եվրամիության անդամ երկրների։

«Ինչ վերաբերում է հակամարտության անմիջական հետազոտությանը, ապա պետք է ասել, որ այն մեծապես կախված է հակամարտության տեսակից։ Միջազգային ճգնաժամային խումբը նշում է, որ խնդրի լուծումը մեխանիկական է, եւ հակամարտությունը շուտով կլուծվի, սակայն խումբը հաշվի չի առնում պատմական- սոցիալական խնդիրները։ ՄՃԽ-ի նման կազմակերպությունների զեկույցներում կարելի է այսպիսի ձեւակերպումներ գտնել. «Այս պետությունը պարտավոր է...», «Կա միայն մեկ...» եւ այլն, բայց այս առաջարկներով չի կարելի հակամարտություն լուծել, այսպես կարելի է հակամարտություններ սկսել»,- ասաց Le Monde-ի վերլուծաբանը։

Պատասխանելով պատերազմի վերսկսման դեպքում Արեւմուտքի ռազմական միջամտության մասին հարցին՝ Մինասյանը նշեց, որ առկա իրավիճակում, ոչ մի արեւմտյան ուժ չի հանդգնի միջամտել կոնֆլիկտին։ «Պետք է հստակ գիտակցել, որ նման գործողությունների համար լուրջ պատճառներ են անհրաժեշտ, իսկ դրանք չկան։ Ոչ Ֆրանսիան,ոչ Գերմանիան չեն խառնվի Հայաստանի գործերին։ Հիշեք Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ծագած պատերազմը։ Այդ ժամանակ ոչ մի միջամտություն չեղավ, իսկ այժմ սկսվել է բանակցությունների շրջանը, ճիշտ է, դրանք բարդ են, սակայն բանակցություն են»,- վստահություն հայտնեց փորձագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ