News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Armenian Genocide Community Task Force-ը կոչ է արել Հայավային Կալիֆորնիայի հայերին մասնակցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դեմ բողոքի գործողություններին:

Ակցիան կայանալու է ապրիլի 21-ին, տեղական ժամանակով ժամը 15-ին, Քալվեր-Սիթիում Sony կինոստուդիայի շենքի առջեւ, որտեղ կայանալու է Օբամայի հանգանակությունը:

«ԱՄՆ նախագահը կայցելի Լոս-Անջելես նախընտրական արշավի շրջանակներում ապրիլի 24-ից ընդամենը երեք օր առաջ: Նա պետք է լսի մեր համայնքի խորը հիասթափությունը, որ չի կատարել իր նախընտրական խոստումը` չճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Մենք պետք է հստակ եւ բարձր հասցնենք մեր ուղերձը նրան»,- ասված է հայտարարության մեջ:

Մենք կոչ ենք անում բոլոր հայերին միանալ մեզ եւ այնպես անել, որ մեր ձայնը լսելի լինի»,- ասված է  Armenian Genocide Community Task Force-ի աշխատանքային խմբի հայտարարության մեջ:

Նշենք, որ 2010 թվականի ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված հայտարարության մեջ ոչ մի անգամ չէր արտաբերել «ցեղասպանություն» բառը՝ խախտելով Ցեղասպանությունը ճանաչելու մասին իր նախընտրական խոստումը։

Վերջերս Օբաման հայտարարել էր, որ մտադիր է կրկին  առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ