News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Այսօր` ապրիլի 16-ին Հայաստանում տոնում են ոստիկանների օրը: 2001 թ. հենց այդ օրն է ընդունվել է «Ոստիկանության մասին» օրենքը եւ ապրիլի 16-ն օրացույցի մեջ մտել է  որպես Ոստիկանության օր: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի  վարչությունից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին, որ այսօր` ապրիլի 16-ի առավոտյան ՀՀ նախագահի մասնակցությամբ կլինի շքերթ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում, այնուհետեւ ծաղկեսպակ կդրվի Ոստիկանության վարչական շենքի մոտ, իսկ երեկոյան ժամը 19.00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա տոնական համերգ:

Ի դեպ, Հայաստանում տարածված կարծիք կա, որ նույն օրը` ապրիլի 16-ին ամբողջ աշխարհում նշում են համասեռամոլների օրը, սակայն իրականում դա նշում են հաջորդ օրը` ապրիլի 17-ին:

Հոմոֆոբիայի դեմ պայքարի օրն ընտրվել է հատկապես ապրիլի 17-ը այն պատճառով, որ 1990թ. հենց այդ օրն է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հոգեկան հիվանդությունների ցանկից հանել հոմոսեքսուալիզմը:

Նշենք, որ ապրիլի 9-ին Ծաղկաձորում ՀՀ Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ առանձին անդրադարձ է կատարել այս թեմային, նշելով. «Հարգելի լրագրողներ, ձեր հորդորներից եւ մի քիչ էլ անիմաստ կասկածներից հետո ես հանձնարարել եմ տարբեր ինտերնետային կայքերը ուսումնասիրել: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ապրիլի 16-ը որեւէ երկրում որեւէ հիշյալ տիպի կազմակերպության հետ երբեւէ չի առնչվել:

Չգիտեմ՝ դա ում հիվանդ ֆանտազիայի արդյունքն է եղել տարիներ առաջ, ով է որոշել, որ ապրիլի 16-ը կարող է այդպիսի խորհուրդ ունենալ: Ապրիլի 16-ին Ոստիկանության մասին ՀՀ օրենքն է ընդունվել: Դեռ երեք ամիս առաջ ես նպատակադրվել էի, որ ոստիկանության օրը նշենք ապրիլի 19-ին, նույնիսկ զեկուցել էի նախագահին, խնդրել էի թույլտվություն, որ անցկացվի 19-ին: Բայց նախագահը խնդրեց մեկ անգամ էլ ստուգել: Հերթական ուսումնասիրության արդյունքում էլ մենք նման երեւույթ չարձանգրեցինք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ