News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Վրացական կողմը հինգ ժամով բացել է Վերին Լարսի անցակետը` ռուսական կողմից կուտակված տարանցիկ տրանսպորտի անցումը թույլ տալու համար:  Այս մասին   «ՌԻԱ Նովոստի»  գործակալությանն  ասել է  Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության մամլո ծառայության ղեկավար Յուլյա Ստարչենկոն:

«Ճանպարհը բաց է լինելու ժամը  7.00 -12.00-ը (երեւանյան ժամանակով ժամը 8.00-13.00-ը) »,-ասել է նա:

Նախարարությունը կոչ է արել ձեռնպահ մնալ այդ ճանապարհով երթեւեկել նրանց, ովքեր սահմանին չեն, քանի որ մի քանի ժամից անցակետը կրկին փակվելու է:

Նշենք, որ «Վերին Լարսն» արդեն մի քանի օր փակված է հեղեղների հետեւանքով առաջացած բարդությունների պատճառով: Արդյունքում անցակետում կուտակվել էին մի քանի ավտոբուսներ, երթուղայիններ եւ մարդատար ավտոմեքենաներ` հիմնականում տարանցիկ ավտոտրանսպորտը, որոնցում Հայաստանի մոտ 80 քաղաքացիներ կան:

«Կազբեկ-Վերին Լարս»-ը միակ պաշտոնական անցակետն է վրաց-ռուսական ցամաքային սահմանի տարածում:  Անցակետը երկարատեւ ընդմիջումից հետո վերսկսել է իր աշխատանքը 2010թ. մարտի 1-ից: Այն փակվել էր 2008թ. ռուս-վրացական օգոստոսյան պատերազմից առաջ:

Հայաստանի համար «Վերին Լարսը» հիմնական ավտոտարանցային կետն  է, որով իրականացվում են բեռնափոխադրումներն ու ուղեւորափոխադրումները Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշում և Երևանում ակցիաներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ. ՔԿ
Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են անհրաժեշտ քննչական…
Դատարանը Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատավճիռը կհրապարակի մայիսի 29-ին
Այսօր դատարանում լսվեցին գործով ամբաստանյալների․․․
Սա կարած գործ է․ ես խնդրում եմ, որ այս գործին անաչառ մոտենաք․ Բարսեղ Բեգլարյանը՝ դատարանին
Այն է՝ արդարացնել մեր նկատմամբ․․․
Դանիայում հրդեհ է բռնկվել դեղագործական հսկա համարվող ընկերությունում
Ընկերությունից հայտնել են, որ հրդեհը բռնկվել է տարածքից դուրս և այնտեղից...
Ընթանում է Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով նիստը․ նիստին կլսվի ամբաստանյալի վերջին խոսքը (ուղիղ)
Ընթանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը․․․
Ձայնագրության մեջ լսվող ձայնը նրանը չէ, մեղադրանքն ամբողջությամբ հորինվածք է. Սպիտակցի Հայկոյի որդու փաստաբանական խումբ
Հիշեցնենք՝ այսօր ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշված էր, թե Հրաչ Ղևոնդյանը, պատրաստվում էր մի խումբ անձանց հետ գրավել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ