News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն առավել մոտ է եղել 1997թ., քանի որ հնարավորություն կար լուծելու այն, որոշ տարածքներ հանձնելով Ադրբեջանին, կնքել հաշտություն, ստեղծել Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, հետագայում որոշելու պայմանով: Այդ մասին BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը` պատասխանելով հարցին, թե ե՞րբ է առավելագույնս մոտ եղել հակամարտության կարգավորումը:

Հարցին, թե ինչու դա տեղի չի ունեցել, Հայաստանի առաջին նախագահն ասել է. «Քանի որ ղարաբաղցիները կարծում էին, որ դա քիչ է: Մոտեցումը մաքսիմալիստական էր: Նրանք կարծում էին, որ կարելի է էլի ապրել եւ ստանալ ավելին: Այսինքն, ոչ միայն ղարաբաղցիները, այլեւ իմ շրջապատը, իմ թիմի որոշ անդամներ: Նրանք չգնացին այդ ծրագրին: Ես իրենց ասացի` եթե կարծում եք, որ կա ավելի լավ լուծում, խնդրեմ, փորձեք: Ես չեմ կարող ձախողել այդ լուծումը: Փորձեք տեսեք, թե ինչ կստացվի...»:

Հարցին, պատկերացնո՞ւմ էին արդյոք Հայաստանում, թե ինչի կհանգեցնի Ղարաբաղի համար շարժումը, երբ սկսում էին այն, Տեր-Պետրոսյանն ասել է. «Ոչ չէինք պատկերացնում: Երբ մենք սկսում էինք 1988թ., որեւէ մեկը չէր էլ կարող պատկերացնել, որ Խորհրդային Միությունը կփլուզվի: Մենք ելնում էինք նրանից, որ կա ԽՍՀՄ, կա Սահմանադրություն եւ այդ Սահմանադրության շրջանակներում մեզ թույլ էր տրված բարձրացնել հարց` դուրս բերել Ղարաբաղը Ադրբեջանի կազմից եւ ընդգրկել Հայաստանի կազմում: Նման նախադեպեր եղել են: Կարակալպակները մի քանի անգամ Ուզբեկստանից անցել են Ղազախստանին... Ղրիմը եւ այլն... Բայց դրա փոխարեն, փոխանակ ուշադիր քննարկի հարցը` խորհրդային ղեկավարությունը գնաց բախումների ճանապարհով: Նրանք զորքեր մտցրին, պարետային ժամ: Իհարկե, դրանից հետո գործըթնացն ավելի արմատական դարձավ»:

«Ես լավատես եմ, վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի, նորմալ երկիր կլինի»,- հայտարարել է Հայաստանի առաջին նախագահը` պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ն է տեսնում Հայաստանը 20 տարի անց:

Նրա խոսքով, Հայաստանն այսօր մեկ խնդիր ունի, «աղավաղված իշխանությունը»: Եթե Հայաստանին հաջողվի հաղթահարել այդ խնդիրը, կլինի «նորմալ, ազատ երկիր»: «Եվ Ադրբեջանի հետ հարցերը, եւ Թուրքիայի հետ հարցերը կլուծվեն: Եթե Հայաստանը հայտնվի աղետի առջեւ, դա կլինի բացառապես մեր մեղքը»,- ամփոփել է Տեր-Պետրոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ