News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ապրիլի 20-21-ը կազմակերպում է «Հայոց ցեղասպանությունը եւ սկանդինավյան արձագանքը» թեմայով միջազգային գիտաժողով` նվիրված Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-րդ ամյակին:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մամուլի ծառայությունից, գիտաժողովի ընթացքում զեկույցներով հանդես կգան պատմաբան-հետազոտողներ` Հայաստանից, Շվեդիայից, Դանիայից, Նորվեգիայից:

Միջազգային այս գիտաժողովի անցկացումը նպատակ ունի վերականգնելու Սկանդինավիա-Հայաստան հարաբերությունների պատմության այս կարեւոր, սակայն մոռացված ու անտեսված առանցքային դրվագները` քննարկելով դրանք ընդհանուր պատմության ու հիշողության համատեքստում:

Սկանդինավյան միսիոներների ջանքերը, հիմնականում, ուղղված էին Օսմանյան կայսրության տարածքում կոտորածներից տուժած հայ բնակչությանն օգնելուն եւ նրանց շրջանում կրոնական քարոզչություն իրականացնելուն, որոնք, մեծամասամբ, իրականացվում էին դանիական, նորվեգական եւ շվեդական «Կանանց առաքելության աշխատողներ» (K.M.A.) կազմակերպության միջոցով:

Հայոց ցեղասպանությունը միջազգային մեծ արձագանք ունեցավ` գրավելով նաեւ համաշխարհային մամուլի ու հանրության ուշադրությունը: Բացառություն չկազմեցին նաեւ սկանդինավյան երկրները: Շվեդիայի, Նորվեգիայի, Դանիայի կառավարությունները, հասարակական կազմակերպությունները եւ անհատ քաղաքացիները տարբեր կերպ արձագանքեցին Հայաստանում տեղի ունեցող կոտորածներին: 20-րդ դարի սկզբներին նշանավոր սկանդինավցի կին-միսիոներներ Մարիա Յակոբսենը, Ալմա Յոհանսոնը, Կարեն Եփփեն, Բոդիլ Կատարինե Բյորնը եւ ուրիշներ, ստանձնելով իրենց դժվարին առաքելությունը, անգնահատելի օգնություն ցուցաբերեցին բազմաթիվ կարիքավոր հայերի, փրկելով հազարավոր կյանքեր ու ճակատագրեր:

Մեծ Եղեռնի հետեւանքների վերացմանն ուղղված նախաձեռնությունների շարքում մեծ էր նորվեգացի բեւեռախույզ, գիտնական եւ դիվանագետ Ֆրիտյոֆ Նանսենի ջանքերը: Ֆ. Նանսենը, հանդիսանալով Ազգերի լիգայի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը, արդյունավետ քայլեր ձեռնարկեց ցեղասպանությունից հետո անօթեւան մնացած հայերին հայրենիք վերադարձնելու եւ քաղաքացիություն տալու գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ