News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Վրաստանի պատգամավորները մտադիր են պարզաբանումներ պահանջել Թուրքիայից` Աբխազիայի հետ հաճախակի շփումների կապակցությամբ:

Ինչպես տեղեկացնում է GHN-ը` Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Պաատա Դավիթայան խորհրդարանի նիստի ժամանակ պահանջել  է Թուրքիայի դեսպանից «հստակեցնել» Անկարայի դիրքորոշումը: Նա նաեւ նշել է, որ Աբխազիայի նախագահն ապրիլի 7-11-ին Թուրքիա կատարած այցի ընթացքում ոչ թե բուժվել է, ինչպես հայտարարվել էր նախապես, այլ անցկացրել է կարեւոր քաղաքական հանդիպումներ:

«Թուրքիան մեր գործընկեր երկիրն է, եւ մենք պետք է խիստ դնենք այդ հարցը եւ ստանանք պատասխան»,- ընդգծել է Դավիթայան: Նա նաեւ կարծիք է հայտնել, որ քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն այն թուրքական ընկերությունները, որոնք բանակցություններ են վարում Սուխումիում օգտակար հանածոների արտահանման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ վերջերս Վրաստանի եւ Իսրայելի միջեւ սկանդալ է հասունացել Վրաստանում իսրայելցի գործարարների  ձերբակալման հետ կապված:

Գործարարներ Ռոնի Ֆուքսը եւ Զաեւ Ֆրենկելը Բաթումիում ձերբակալվել էին 2010 թվականի հոկտեմբերի 14-ին: Նրանց մեղադրել են Վրաստանի ֆինանսների փոխնախարար Ավթանդիլ Խարաիձեին 7 մլն դոլար կաշառք տալու համար։

Կես տարի անց, դատարանը Ռոնի ֆուքսին դատապարտել է 7 տարվա ազատազրկման եւ 500 հազար լարի (295 հազար դոլար) տուգանքի, իսկ Զաեւ Ֆրենկելին՝ 6,5 տարվա ազատազրկման եւ 100 հազար դոլար լարիի (60 հազար դոլար) տուգանքի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ