Հայաստանի Հանրապետության ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին մասնակցելու նպատակով, որպես ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Հայաստան է ժամանել Սանկտ-Պետերբուրգի Պետական Էրմիտաժի տնօրեն, ՌԴ ԳԱԱ թղթակից անդամ` պարոն Մ.Բ.Պիոտրովսկին:
Այցի շրջանակներում` 2011թ. ապրիլի 15-ին նա այցելել է նաեւ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ: Իր այցի ընթացքում Մ.Բ.Պիոտրովսկին մանրամասն ծանոթացել է մշակութաբանական համալիր փորձաքննությունների կատարման եւ անցկացման առանձնահատկությունների հետ: Նրան ներկայացվել են այն մշակութաբանական համալիր փորձաքննությունների վարույթները, որոնք կատարվել են ձեռագրաբանական, փաստաթղթաբանական եւ նյութագիտական /ներկանյութ, մանրաթել/ համապատասխան բաժինների մասնագետների մասնակցությամբ:
Այնուհետեւ, Պիոտրովսկին այցելել է այն բաժինները եւ լաբորատորիաները, որոնք մասնակցում են մշակութաբանական համալիր փորձաքննություններին: Մշակութաբանական փորձաքննությունների բաժնի պետ Է. Ավանեսովը եւ այդ բաժինների պետերը առանձին-առանձին ծանոթացրել են կատարված աշխատանքների հետ եւ կարեւորել մշակութաբանական փորձաքննությունների համալիր լինելը: