Վրաստանի տարածքով ռուսական ռազմական բեռների ու անձնակազմի տարանցման պայմանագիրը չերկարացնելու վերաբերյալ Վրաստանի խորհրդարանի որոշումը որեւէ կերպ չի կարող անդրադառնալ Հայաստանի զինված ուժերի մարտունակության վրա: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:
«Վրաստանի խորհրդարանի որոշումը մեկնաբանելուց զերծ եմ մնում: Ինչ վերաբերում է ռազմական բեռների մատարակարարումների աշխարհագրությանը, կցանկանայի նշել, որ այդ որոշումը չի հանգեցնի Հայաստանի անվտանգության միջավայրի փոփոխությանը»,- ասել է նա: