News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» օրաթերթը զրուցել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր  Տիգրան Արզաքանցյանի հետ: Ներկայացնում ենք զրույցից մի հատված:

Պարոն Արզաքանցյան, հնարավո՞ր է Հայաստան եք եկել, որ Ձեր պարտքերը տաք գյուղացիներին:

Ես պարտք չեմ ոչ մեկին:

Բա գյուղացիներն ինչի՞ մասին են խոսում:

Գյուղացիներին ես պարտք չեմ: Ես` անձամբ Արզաքանցյան Տիգրանս, ոչ մեկին 10 կոպեկ պարտք չեմ: Ասեմ` իմացեք: Ես «Գրեյթ Վելլի» ընկերության հետ կապ չունեմ, շուտվանից էնտեղից դուրս եմ եկել: Ունեմ իմ սեփական ընկերությունը` առանձին: Իմը Օշականի կոնյակի գործարանն ա: Էդ լրիվ սխալ ինֆորմացիաներ ա: Ով որ տալիս ա էդ սխալ լուրերը, ինչը իրա պատիժը կստանա:

Իսկ կասե՞ք`ոնց կստանա պատիժը:

Կստանա, ոնց օրենքով ա:

Միգուցե գյուղացուց գյուղմթերք մթերելու ժամանակ Դուք եք «Գրեյթ Վելլիի» տերը եղել, հետո եք փոխել գործարանը:

Ոչ, նոր չեմ փոխել: Երկու տարուց ավելի ա:

Փաստորեն, Դուք ձեր բիզնեսը տեղափոխել եք Ֆրանսիա, էդպե՞ս է:

Ոչ, ես Հայաստան էլ ունեմ, Ֆրանսիա էլ ունեմ: Օշականի գինու գործարանն Աշտարակում ա: Բացի էտի, ես ուրիշ ոլորտով եմ զբաղված` հանքարդյունաբերությունով եմ զբաղված Հայաստանի տարբեր մարզերում: Հետո ասեմ` ամենավատը գիտեք ինչն է, որ թերթերը գրում են ամենավատ պոզիտիվներից, պոզիտիվ բաներ են ման գալում-գտնում, իսկ իսկական, լավ լուրերով չեն զբաղվում (Արզաքանցյանը սխալ է ըմբռնել պոզոտիվ բառի իմաստը-NEWS.am): Խի՞ չեն ասում, որ  «Արզաքանցյան հիմնադրամը» երեք տարվա  ընթացքում 22 մլն դոլարից ավելի աշխատանքներ ա կատարե: Թե չէ, երկու հատ աբիժնիկ դաշնակ, կյանքից աբիժնիկ, էլի, կարան վերցնեն` իրանց թերթով անձին կպնեն: Ես իրանց անձին չեմ կպե: Եթե կպնեմ, փիս կկպնեմ:

Հենա` ասում եք «աբիժնիկ», իրենք էլ Ձեզ կարող են դատի տալ: Հիմա դատի կտան, փող կուզեն:

Թող տան, թող տան: Ես անձի անուն չեմ տվե, որ փող մուծեմ: Տենց չի է, կյանքը: Ես իրանց ոչ մեկի կնոջը չեմ կպել, ես իրանց երեխին չեմ կպել, իրանց անձնականին չեմ կպել ոչ մեկի, կյանքում: Իսկ իրանք կպնում են իմ անձնականին, որպես Տիգրան Արզաքանցյան` մտնում են իմ անձնական կյանքի մեջը, որը իրավունք չունեն: Դրա համար իրանք մենակ իմ դեմ պատասխան չեն տալու, Աստծո դեմ են պատասխան տալու:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
«Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ». Վարդապետյանը՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի մասին
Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ…
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ամենաշատ