News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մայիս ամսին խոցելի կլինեն քաղաքական գործիչները, ինչպես նաեւ այդ ամսին հարվածի տակ կլինի տրանսպորտը, բարձր տեխնոլոգիաները, իսկ տարերային աղետների առումով վտանգավոր է հունիսի 22-ը. հավանական է, որ այդ օրը ցունամիներ եւ ջրհեղեղներ կլինեն: Այսօր` ապրիլի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աստղաբան, էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը:

Նրա այս կանխատեսումը կապված է աստղերի դիրքի հետ, քանի որ այդ ժամանակրշրջանում քաղաքական գործիչները կարող են շտապողաբար որոշումներ կայացնել, որոնց հետեւանքները հնարավոր է` վատ լինեն, այդ ընթացքում մեծ է նաեւ վթարների, համակարգչային տեխնոլոգիաների խափանման հավանականությունը:

Գուրգեն Հովհաննիսյանը նշեց, որ արեգակնային պտույտի մեջ այժմ մենք գտնվում ենք ցլի շրջանում, ինչը կապված է հնագույն աստված Տորքի հետ, իսկ Տորքը բնորոշում է կամքի ուժը, խոչընդոտների հաղթահարումը: Տորքի շրջանն ունի երկու հատված` կամային ուժերի արտահայտման եւ դիվանագիտական գործունեության շրջան: Նրա կանխատեսմամբ`մայիսի 6-21-ին կտրուկ դիվանագիտական շրջանն է սկսվում, որտեղ կկարեւորվի խոսքը եւ ինֆորմացիան, եւ եթե ճիշտ օգտվենք այդ ժամանակաշրջանից, ապա կունենանք մեծ հաջողություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ