News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Facebook սոցիալական ցանցում մոտ 10 օր առաջ ստեղծված «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» էջում ակտիվորեն քննարկվում է գիտության ֆինանսավորման հարցը։ Խումբն արդեն ունի 1300-ից ավելի մասնակից, որի քննարկումներին ակտիվորեն մասնակցում են գիտնականներ, ասպիրանտներ, դասախոսներ ու պատգամավորներ։

Facebook-յան գիտնականները պահանջում են Հայաստանի  կառավարությունից անհապաղ, կտրուկ եւ առանց նախապայմանների գիտության ֆինանսավորման աճ՝ մինչեւ ՀՆԱ-ի 2-3 տոկոսի չափով (այժմ այն ընդամենը 0.2 տոկոս է), ինչպես նաեւ գիտնականների եւ ասպիրանտների միջին աշխատավարձի քառապատկում։

Մասնակիցներից Դանիել Իոաննիսյանն առաջարկել է պահանջները չկատարելու դեպքում գիտ-գործադուլ անել։

«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» էջը տեղադրվել է նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի Facebook-յան էջերում։

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ողջունել է նախաձեռնությունը եւ նշել, որ պատրաստ է իր էջում քննարկել ոլորտի խնդիրները՝ շեշտելով, որ գիտությունը յուրաքանչյուր պետության գերակա ուղղություններից է: «Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին արդեն առաջարկել եմ վերլուծել ոլորտի խնդիրները, որի արդյունքում մինչեւ 2012թ. բյուջեի քննարկումը Կառավարությանը կներկայացնենք մեր առաջարկները: Իսկ այդ ընթացքում պետք է խնդրեմ, որ դուք էլ ակտիվ լինեք: Եկեք միասին քննարկենք ոլորտի խնդիրները` օգտվելով այս էջի ընձեռած հնարավորություններից»,-ասված է ԱԺ նախագահի խոսքում։

Վարչապետ Տիգրան Սարգսյանն առայժմ չի արձագանքել գիտնականներին, սակայն նրա էջում գրառում կա վարչապետի օգնականի անունից (օգնականի անունը, ցավոք, չի նշվում)։ Վարչապետի անանուն օգնականը կիսել է գիտության ոլորտի ֆինանսավորման վերաբերյալ մտահոգությունները, սակայն նշել է, որ աշխատավարձերն ու կրթաթոշակները չեն կարող կտրուկ բարձրացվել՝ պետական բյուջեի սահմանափակության պատճառով։ Նա առաջարկել է խմբի անդամներին՝ միասին ուղիներ գտնել տնտեսության մասնավոր հատվածի,շահագրգիռ ընկերությունների կողմից գիտական հետազոտությունների ֆինասավորումը խրախուսելու համար:

Խմբում ակտիվ է նաեւ պատգամավոր, ՀՅԴ անդամ Արա Նռանյանը, ում կարծիքով՝ գիտությունը Հայաստանում կարող է զարգանալ միայն տնտեսական քաղաքականության փոփոխությունից հետո։ «Չեք կարող գտնել հետամնաց երկիր կամ հետամնաց երկրի մոդելով առաջնորդվող պետություն, որն ունենա ժամանակակից եւ հզոր գիտական համակարգ: Հայաստանում նոր տնտեսական քաղաքականությունը անմիջապես բերելու է գիտության նկատմամբ վերաբերմունքի փոփոխության: Իսկ արդյունաբերության զարգացումը բոլորովին նոր մակարդակի կբարձրացնի այն»,-գրել է Ա. Նռանյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ քաղաքական փորձառությամբ տեսնում եմ, որ շարժումը մարում է․ Արայիկ Հարությունյան
Որտե՞ղ է եղել այդ հաշտության առաջարկը: Երբ դու գալիս ես մի գերատեսչության առաջ եւ հաթաթաներ ես տալիս համապատասխան մարմինների ղեկավարներին, դժվար թե դրական արձագանք ստանաս…
Մարուքյանը երկրորդ և երրորդ նախագահներին առաջարկում է իրենց հետ ասոցացվող անձանց հետ միասին լքել քաղաքական դաշտը
Մենք ասել ենք, որ Բագրատ Սրբազանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ իր շարժման միջոցով չի կարող որեւէ փորձ լինել նախկին ռեժիմների վերադարձի...
Լեմկինի ինստիտուտը ՀՀ իշխանությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը
Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն անդրադարձել է...
Բագրատ Սրբազանի եւ աջակիցների բողոքի ակցիան Քննչական կոմիտեի դիմաց
Բագրատ Սրբազանը նաեւ հայտարարել էր, որ առաջիկա շաբաթվա ընթացքում կհայտարարեն մեծ հանրահավաքի...
«Զվարթնոցում» հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյանը մեկնել է Ֆրանսիա (վիդեո)
Նիկոլյանը նաև նշել է, որ էլեկտրասրտագրություն է անցել՝ հավելելով, որ այժմ կրկին պետք է սկսի սնվել, սակայն...
Լվովյան փողոցում Renault մակնիշի ավտոմեքենա է այրվել
Հունիսի 3-ին՝ ժամը 04:01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Ամենաշատ