News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարական աշխատանքները կմեկնարկեն այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ապրիլի 23-ին հայտարարեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը` անդրադառնալով Ազգային անվտանգության  խորհրդի` երեկ` ապրիլի 22-ին տեղի ունեցած նիստում քննարկված հարցերին:

Նա նշեց, որ ավտոմայրուղու ընդհանուր երկարությունը կազմելու է 540 կիլոմետր, որը ձգվելու է Մեղրիից մինչեւ Բավրա: Բաղդասարյանի խոսքով` սա աննախադեպ ենթակառուցվածքային ծրագիր է, եւ ունի տարածաշրջանային նշանակություն:  Այն կապելու է Հայաստանը, Վրաստանն ու Իրանը:

ԱԱԽ քարտուղարը հավաստիացրեց, որ Վրաստանը նույնպես իր տարածքում սկսում է լայնածավալ ծրագիր եւ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցման արդյունքում շուրջ 190 կիլոմետրով կկրճատվի Երեւան-Բաթում ուղիղ ավտոճանապարհը: Այն այսօր կազմում է 640 կիլոմետր:

«Այս ծրագրի իրականացումը հնարավորություն կտա վրացական հատվածով կառուցվելիք ճանապարհը անցկացնել նաեւ Ախալցխայի տարածքով, որտեղ ամբողջությամբ մեր հայկական գյուղերն են նաեւ: Այս ծրագիրը ոչ միայն քաղաքական, այլ նաեւ սոցիալ-տնտեսական կարեւոր նշանակություն ունի»,- նկատեց Բաղդասարյանը:

Նա նաեւ ընդգծեց, որ ճանապարհը կառուցվելու է ոչ թե ասֆալտապատման միջոցով, այլ բետոնային հիմքով ասֆալտապատման, որի  երկարակեցությունը մոտ երկու անգամ ավել է` գնահատվում է 25-30 տարի: «Եթե բետոնային հիմքով ասֆալտապատում լինի, սա նշանակում է շինարարության ծավալների կտրուկ աճ, երկաթ-բետոնե արտադրանթ թողարկող գործարանների աշխատում: Այս խոշոր ծրագրում նման մեխանիզմների կիրառումը կնպաստի տեղական արտադրանքի զարգացմանը»,- նկատեց ԱԱԽ քարտուղարը:

Նշենք, որ ծրագիրն իրականացվելու միջազգային մրցույթի միջոցով, որին մասնակցելու են եվրոպական հեղինակավոր շինարարարկան կազմակերպություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում Չինաստանից Հայաստան է հասել առաջին բեռնատարը
Հիշյալ ուղղությամբ պրակտիկ քայլերը, կառուցողական ջանքերը ՀՀ կառավարության համար խրախուսելի են: Կարևորում ենք դրանց…
Հիմնանորոգվում է Գավառ – Գանձակ – Սարուխան – Գեղարքունիք ավտոճանապարհահատվածը
12.9 կմ երկարությամբ ճանապարհի նորոգման աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի նոյեմբերից։ Այս տարի շինարարությունը կհասցվի ավարտին։ Ճանապարհը...
Հրատապությունից ելնելով Կիրանցում նոր ճանապարհի կառուցումը կիրականացվի մեկ անձից գնման ձեւով
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ անհրաժեշտություն է առաջացել կառուցելու...
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի՝ 34 կմ հատվածի կառուցման ծրագիրը
Հանդիպման ընթացքում քննարկվել են ընթացիկ հարցեր։ Մասնավորապես‚…
Հայաստանին մոռացե՞լ են հարցնել. USAID-ը եւ ՎԶԵԲ-ը «կօգնեն Երեւանին, Բաքվին եւ Թբիլիսիին Միջին միջանցքի շրջանակում»
Ցանկանում են օգնել Երեւանին, Բաքվին եւ Թբիլիսիին...
Մեկ տարում ամբողջությամբ կավարտենք Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարությունը Երևանից Գյումրի հատվածում. Սանոսյան
Նա վստահեցրեց, որ բոլոր տեղամասերում ակտիվ գործընթաց է ընթանում։ Սանոսյանն ասաց, որ Քաջարան...
Ամենաշատ