BMW գերմանական ավտոարտադրողը կորոնավիրուսի տարածման ֆոնին ժամանակավորապես փակում է իր գործարանները Եվրոպայում: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ընկերության կառավարման խորհրդի նախագահ Օլիվեր Ցիպսեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այսօրվանից մենք դադարեցնում ենք աշխատանքը մեր եվրոպական գործարաններում»,- մեջբերում է նրա խոսքերը DPA գործակալությունը: Միջոցառումները կտեւեն մինչև ապրիլի 19-ը: