News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը կարծում է, որ ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման հարցում Հայաստանը լուրջ հետընթաց է ունեցել հայ-թուրքական գործընթացի ժամանակ: Այսօր` ապրիլի 23-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետը:

«Կարծում եմ բավականին առաջխաղացում կար այդ գործում, 23 երկիր արդեն ճանաչել են ցեղասպանության փաստը: Բայց, դժբախտաբար, ունենալով ապաշնորհ քաղաքականություն վարող իշխանություններ, կարծում եմ, որ գործընթացը որոշակի հետընթաց է ապրել արձանագրությունների ստորագրման գործընթացի ժամանակ, երբ որոշում կայացվեց հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին: Բարեբախտաբար, արձանագրությունները չվավերացվեցին, բայց  ազդեցությունը շատ մեծ էր»,- ասաց նա` հավելելով, որ եթե իշխանությունը կարող է կասկածի տակ դնել ցեղասպանության հարցը, ապա ինչու այլ երկրներ պետք է ճանաչեն այն:

Հարցին` արդյոք Ցեղասպանության 100-ամյա տարելիցին Հայաստանը կհասնի միջազգային ճանաչման, դատապարտման եւ փոխհատուցման, Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ մենք լուրջ հաջողություններ չենք գրանցելու 100-ամյակին փոխհատուցում ստանալու եւ դրական արդյունքներ ունենալու համար եւ հետո` կա նաեւ գերտերությունների խնդիրը, նրանց քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ:

Այնուհանդերձ, ՍԴՀԿ ատենապետն նշեց, որ համառ աշխատանքի, պետական մակարդակով ազգային հայեցակարգ մշակելու դեպքում կհասնենք ցեղասպանության միջազգային ճամաչմանը եւ հույս ունի, որ կկարողանանք առաջ քաշել նաեւ փոխհատուցման, հողերը վերադարձնելու հարցը:

Ի դեպ նշենք, որ վաղը ժամը 15-ին ՍԴՀԿ-ն ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հետ կայցելի Ծիծեռնակաբերդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ