News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովը իր հարգանքի տուրքն է մատուցում Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակը: Այս մասին ասված է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձում:

Խորհրդարանի խոսնակի ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին, Օսմանյան կայսրության տարածքներում թուրքական իշխանությունները բնիկ ժողովուրդների նկատմամբ իրագործեցին բնաջնջման ցեղասպանական գործողություններ:

Այս ոճրագործ ծրագրի հետեւանքով փոխվեց տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը, պատմական բնօրրաններում ոչնչացվեց կամ յուրացվեց այդ ժողովուրդների հոգեւոր - մշակութային ժառանգությունը:

Այն, որ ցայսօր համընդհանուր ճանաչման չեն արժանացել հայերի, ասորիների ու հույների նկատմամբ իրականացված ցեղասպանությունները, պատճառ է դարձել, որ աշխարհի տարբեր վայրերում իրականացվեն նորանոր ցեղասպանություններ, եւ այս շղթան դեռ փակված չէ:

Իրենց հերթին, թուրքական իրարահաջորդ կառավարությունները մերժում են ճանաչել իրենց նախորդների կողմից իրականացված ցեղասպանությունները` խեղաթյուրելով պատմական փաստերը:

ՀՀ Ազգային ժողովը աշխարհի խորհրդարաններին կոչ է անում.

հանուն պատմական արդարության վերականգնման, հետագա ցեղասպանությունների կանխման եւ ազգերի միջեւ բարիդրացիության հաստատման ճանաչել եւ դատապարտել հայ, ասորի եւ հույն ժողովուրդների նկատմամբ անցած դարասկզբին Թուրքիայում իրականացված ցեղասպանությունները:

Միաժամանակ, մեկ անգամ եւս մեր երախտագիտությունն ենք հայտնում այն միջազգային կազմակերպություններին, երկրներին, որոնց խորհրդարանները կամ պետական ատյանները ճանաչել ու դատապարտել են 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ համապատասխան վերաբերմունք են դրսեւորել մեզ բախտակից  ժողովուրդների  ողբերգությունների նկատմամբ:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը դիմում է Թուրքիայի օրենսդիր եւ գործադիր իշխանություններին` վերացնելու բոլոր իրավական, քաղաքական եւ այլ արգելքները, որոնք թույլ չեն տալիս Թուրքիայի հասարակությանը անկաշկանդ ձեւով ուսումնասիրելու անցյալը, հատկապես` Հայոց  ցեղասպանության փաստն ու մարդկության դեմ իրականացված ոճիրում այսօրվա Թուրքիայի պատասխանատվությունը:

Հայաստանը հետամուտ լինելով Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչմանը եւ դատապարտմանը, այն դիտարկում է ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլեւ երկու հարեւան երկրների միջեւ եւ տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի բարելավման եւ ապագայում նման ոճիրների կանխարգելման համատեքստում:

Հայաստանի որեւէ հարաբերություն Թուրքիայի հետ չի կարող կասկածի տակ դնել հայ ժողովրդի ցեղասպանության եւ հայրենազրկման իրողությունը: Այն պետք է ճանաչվի եւ դատապարտվի ողջ առաջադեմ մարդկության կողմից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Ամենաշատ