News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իսակովի պողոտայում, Ոստիկանության ակադեմիայի հարեւանությամբ այսօր` ապրիլի 25-ի առավոտյան BMW մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրի բետոնե արգելապատնեշին:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 07:30-ի սահմաններում, BMW  մակնիշի 03 ՍՕ 029 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, ընստ նախնական տեղեկությունների, բախվել է մայթեզրի բետոնե արգելապատնեշին` ապա նաեւ երկաթե սյանը:

Հարվածն այնքան ուժգին է եղել, որ ավտոմեքենան փաթաթվել է սյանը: Վարորդին` 45-ամյա Տիգրան Հարությունյանին մեքենայից դուրս բերելու համար դեպքի վայր էին ժամանել ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության փրկարար հատուկ ջոկատի աշխատակիցները, ովքեր հատուկ տեխնիկայի միջոցով մասնատեցին ավտոմեքենայի վթարված մասը եւ վարորդին դուրս բերեցին: Վարորդը տեղափոխվեց «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրասնպորտային հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Կարեն Ստեփանյանը: Վերջինիս հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել ՃՈ տուգանային հրապարակ:

 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ