Քիմ Քարդաշյանը կրկին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Դու չես կարող իմանալ, թե ուր ես գնում, քանի չես խոստովանել, թե որտեղ ես եղել: Օգնեք մեզ` ճանաչելու 1915թ. Հայոց ցեղասպանությունը»- գրել է նա Twitter-ի միկրոբլոգում:
Նշենք, որ ԱՄՆ-ի ամենահայտնի հայուհին նախկինում բազմիցս հանդես է եկել նման կոչերով: Նա նաեւ նշել էր,թ ե հպարտ է իր հայկական արմատների համար:
Նախորդ շաբաթ իր միկրոբլոգում Քարդաշյանը գրել էր. «Ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը», եւ կոչ էր արել երկրպագուներին միանալ Աղոթքի ազգային օրվան` ապրիլի 24-ին, երբ ողջ աշխարհ ի հայերը նշում են Զատիկն ու աղոթում Հայոց ցեղասպանության զոհերի համար: «Շատ մարդիկ կարող են զարմանալ, ինչո՞ւ եմ ես խոսում այդ մասին իմ բլոգում: Հենց դա էլ ուզում եմ ցույց տալ: Սա պատմություն չէ: Հայ ժողովուրդն ապրելու է վշտի մեջ, քանի դեռ չի բացահայտվել, թե ինչ է կատարվել իրենց ազգականների հետ, եւ վախի, որ դա կարող է կրկնվել»,- գրել է Քարդաշյանը: