ԱՄՆ փոխպետքարտուղար Թինա Քեյդենաուն ապրիլի 25-ին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունները, ղարաբաղյան խնդիրն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը մտադիր է հանդիպել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: