News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թուրքիայում մեծ աղմուկ հանած եւ դարի կողոպուտ վերնագրված 20 կգ  ոսկու ձուլակտորների առեղծվածային անհետացումը բացահայտվել է։ Թուրքական լրատվամիջոցներն այս գողությունը համեմատում են հոլիվուդյան ֆիլմերի սցենարների հետ։

Ապրիլի 12-ին Ստամբուլի Kapalıçarşı շուկայից 40 կգ ոսկու ձուլակտորներով բեռնված զրահապատ մեքենան շարժվել է դեպի ոսկու դրոշմակնքման տեղամաս։ Ճանապարհին անվադողը վնասվել է, որի փոխման ժամանակ մեքենայի մեջից անհետացել էր 20 կիլոգրամանոց ոսկու պարկը։

Ոստիկանությունը անմիջապես սկսել է ուսումնասիրել տարբեր հատվածներում տեղադրված անվտանգության 60 տեսախցիկներ եւ 1500 ժամ տեսագրություն դիտելուց հետո հայտնի են դարձել գողության մանրամասները։

Հայտնի է դարձել, որ կողոպուտից օրեր առաջ Թուրքիա են ժամանել Իտալիայի քաղաքացի, հայազգի Գեւորգ Փլոժյանը, Վենեսուելայի 3 եւ Բրազիլիայի 1 քաղաքացի,ովքեր Ստամբուլում մնացել են տարբեր հյուրանոցներում։ Գողության իրականացմանը մասնակցել են նաեւ Թուրքիայի քաղաքացիներ։

Գողության օրը զրհապատ մեքենան ոսկով շարժվել է դեպի դրոշմակնքման տեղամաս։ Երբ մեքենան կանգնած է եղել կարմիր լույսի տակ, մի մոտոցիկլետ մոտեցել է մեքենային, որի ընթացքում մոտոցիկլետավարը դանակով ծակել է զրահապատ ավտոմեքենայի անվադողը։ Ոսկով բեռնված մեքենային հետեւել են նաեւ մի քանի տաքսի եւ վարձույթով վերցված մի մեքենա, որոնցից մեկի վարոդը զգուշացրել է զրահապատ մեքենայի վարորդին,որ անվադողը վնասվել է։  Անվադողը փոխելու ընթացքում  վենեսուելացիները կարողացել են ավտոմեքենայի մեջից վերցնել 20 կիլոգրամանոց ոսկով լի պարկը եւ արագ հեռանալ։

Այս գործողությունից հետո խմբավորման անդամներն իրենց հյուրանոցներից հաշվառումից դուրս են եկել, բոլորը միասին հանդիպել 5 աստղանի մի հյուրանոցում, որից հետո վենեսուելացիները օդանավով մեկնել են Փարիզ։ Իսկ Բրազիլիայի քաղաքացին եւ Իտալիայի քաղաքացի, հայազգի Գեւորգը գողացված ոսկին տարել են  հայազգի Աբրահամ Օհանյանի ոսկու արհեստանոց, որտեղ ձուլակտորները հալեցրել են՝ ավելացնելով պղինձ եւ ստացել ավելի ցածր հարգի ոսկու ձուլակտորներ, որոնք դրոշմակնքվել են Օհանյանի կնիքներով։ Պատրաստի ոսկով հանդերձ բրազիլացին եւ հայազգի Գեւորգը Սիրիայի սահմանով հեռացել են Բեյրութ։

Ոստիկանությունը ձերբակալել է ոսկերչական արհեստանոցի սեփականատեր Օհանյանին, աշխատակիցներ Սարգիս Քասաբյանին, տաքսիներից մեկի վարորդին եւ եւս 3 հոգու։ Ոստիկանությունը պնդում է, որ Օհանյանն անձամբ է Թուրքիա հրավիրել Գեւորգին՝ կողուպուտը իրականացնելու համար, սակայն Օհանյանը շեշտել է, թե ինքը մամուլից է իմացել, որ իր մոտ բերված ոսկին գողացված է եղել։ Թուրք ոստիկանները դիմել են ինտերպոլին՝ հայտնաբերելու կողոպուտն իրականացնողներին եւ գողացված ոսկին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ