Ահազանգ է ստացվել, որ ապրիլի 23-ին հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Հ.Ներսիսյան փողոցի թիվ 5 հասցեում` նախկին գիշերօթիկ դպրոցի տարածքում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, 2 ջրատար, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ եւ պարամեդիկ-փրկարարների խումբը, փրկարական ուժերի վարչության հրդեհաշիջման շտաբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.20-ին, մարվել` 12.49-ին:
Ամբողջությամբ այրվել է երկհարկանի շենքը` 900 քմ մակերեսով: