News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ապրիլի վերջին Երեւանի քաղաքապետարանը գեղարվեստի խորհրդի նիստում կքննարկի Չեռնոբիլի աղետից մահացած հայերի հիշատակին նվիրված հուշակոթողի տեղադրման հարցը: Այսօր` ապրիլի 26-ին, այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախագծի հեղինակ, գլխավոր ճարտարապետ Խաչատուր Ղլիջյանը:

Դեռեւս դեկտեմբերից «Չեռնոբիլ ասոցիացիան» համապատասխան նյութեր է ներկայացրել Երեւանի քաղաքապետարանին Մալաթիա-Սեբաստիա համայնքում` Անդրանիկի արձանի մոտակայքում, տեղ հատկացնել աղետից մահացած հայերի հիշատակին նվիրված հուշակոթող տեղադրելու համար:

Խաչատուր Ղլիջյանը նշեց, որ  հուշակոթող տեղադրելու մասին քաղաքապետարանը պետք է տեղեկացներ դեռեւս նախորդ շաբաթ, բայց  ուրբաթ օրը գեղարվեստի խորհրդի նիստ տեղի չի ունեցել, որտեղ էլ պետք է քննարկվեր այս հարցը: Նախագծի հեղինակը հույս ունի, որ քաղաքապետարանը թույլ կտա հուշակոթող տեղադրել այդտեղ: Այդ հուշակոթողը, ըստ Ղլիջյանի, նվիրված կլինի ռադիացիոն աղետների եւ վթարների զոհերի հիշատակին:

Նշենք, որ այսօր լրանում է Չեռնոբիլի աղետի 25-ամյակը: Հազարավոր մասնագետներ ամբողջ ԽՍՀՄ-ից մասնակցեցին Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետեւանքների վերացմանը: Ապրիլի 26-ը ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է ռադիացիոն աղետների եւ վթարների զոհերի հիշատակի միջազգային օր, իսկ ԱՊՀ գործադիր կոմիտեն առաջարկել է կազմակերպել Չեռնոբիլի ԱԷԿ-ի աղետի 25-ամյակի միջոցառումներ:

Հիշեցնենք, որ Չեռնոբիլի ատոմակայանի 4-րդ էներգաբլոկում վթարը տեղի է ունեցել 1986 թվականի ապրիլի 26-ին: Ներկայումս այդ ատոմակայանում բոլոր ռեակտորների աշխատանքը կասեցված է: Այդուհանդերձ 3,5 հազար մարդ առաջվա նման աշխատում են այդ ատոմակայանում: Միջուկային վառելիքը չի բեռնաթափված ռեակտորներից եւ իրավիճակը պետք է վերահսկողության տակ պահել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խարդախները յուրացրել են առնվազն 10 մարդու ինքնություն և վաճառել նրանց ունեցվածքը
Սխեման սկսվել է 2020 թվականի փետրվարին...
Բրյուսելում գերմանացի պատգամավորի գրասենյակը Չինաստանի օգտին լրտեսության կասկածանքով խուզարկվել է
Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից պատգամավորի առաջատար թեկնածու Մաքսիմիլիան Կրախը, որի օգնականն անցյալ ամիս ձերբակալվել էր Չինաստանի օգտին լրտեսելու կասկածանքով, հսկողության տակ է հայտնվել...
Թմրաշղթան բացահայտվել է. հայտնի է՝ ինչպես է աշխատել մեխանիզմը
Թմրամոլության և հատկապես ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում...
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 28-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման...
Գերմանիայում դատում են Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի խաչը գողացած տղամարդուն. Bild
Քանի որ խաչն առնչվում էր պոնտիֆիկոսին, մասունքն արժեքը շուկայում հասնում է մինչև 50 հազար եվրոյի...
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է. նրան գտել են Թումոյի այգում
Ապրիլի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Անժելա Բիձյանի անհետ կորելու մասին...
Ամենաշատ