News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը հասկացել է մի բան, որ իր տարածքային ամբողջականության ճանաչման հարցով միջազգային հանրությանը դիմելը դատարկ գործ է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը` անդրադառնալով ղարաբաղյան խնդրում նկատվող փոփոխություններին:

Նա նշեց, որ գերտերությունները, ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի, երբեք միանշանակ չեն լուծի ԼՂ խնդիրը:  «Այժմ նրանք նայում են դեպի հյուսիս` Ռուսաստան, ակնկալելով, որ ՌԴ նախագահ Մեդվեդեւը, հաշի առնելով Ադրբեջանի ստրատեգիական նշանակությունը, ստիպի Հայաստանին զիջել տարածքներն եւ զորքերը հանել հայկական կողմից վերահսկվող տարածքներից: Բոլոր դեպքերում, Ռուսաստանի թե’ երկրորդ, թե’ երրորդ նախագահները պնդում են, որ կողմերը լուծում գտնեն ու ցանկացած լուծումի երաշխավոր կդառնան»,-նկատեց սոցիոլոգը:  

Նրա խոսքով` քանի որ Ադրբեջանի եւ Հայաստանի պատկերացումները հակադիր են,  ԼՂ խնդիրը լուծում չունի: Սակայն, ըստ Ադիբեկյանի, եթե Ադրբեջանը կողմ է Ղարաբաղի ինքնավարությանը, ապա թող վերականգնի այդ ինքնավարությունը, տա Նախիջեւանին հանրապետական ստատուսը: «Եթե դու ինքնավարություն ես տալիս, ապա հիմա տուր: Ասա` Ղարաբա’ղ ջան, սա քո տունն է, արի այստեղ ապրիր: Եթե Բաքու, դու դրա մասին հայտարարում ես ու չես անում, ուրեմն դու խորամանկում ես, ուրեմն քո հայտարարությունները կեղծիք են»,-նկատեց Ադիբեկյանը:

Նա նշեց, որ եթե Հայաստանը պատրաստ է քննարկել ազատագրված որոշ տարածքների զիջումը, ապա ինչո՞ւ թույլ չենք տալիս, որ այդ տարածքների նախկին բնակիչները վերադառնան ու գոնե իրենց գերեզմաններին հետեւեն, մշակեն իրենց հողերն ու հարկ վճարեն Ղարաբաղի կառավարությանը: «Այսինքն, եթե մենք գնում ենք Ղարաբաղի հարցի լուծմանը, ապա մենք պետք է ինքնուրույնաբար մեր ճանապարհը հարթենք եւ թույլ չտանք, որ որեւէ մեկը մեզ ստիպի դա անել: Եւ այդ դեպքում հարցը դուրս կգա փակուղուց»,-ասաց նա:

Նա նաեւ հայտարարեց, թե Բաքվի օդանավակայանում պետք է մեծ տառերով գրել` «Հոգեբուժական կլինիկա», գրել ախտորոշումը`« Бред величия, мания преследованиия»: Սոցիոլոգն այս առաջարկը հիմնավորեց նրանով, որ Ադրբեջանը Հայաստանի պատմական հողերը համարում է ադրբեջանական եւ բացի այդ Հայաստանին մեղադրում է ադրբեջանական մշակույթը սեփականաշնորհելու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ