News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստանի բյուջեն 3 մլրդ դոլար է, իսկ միայն Կանադայի Օնտարիո նահանգում հայ գործարարների շրջանառությունն անցնում է 4 մլրդ դոլարից, իսկ ողջ Կանադայում 10 մլրդ դոլար է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին Երեւանում հայտարարեց կանադահայ գործարար, Հայ-կանադական գործարար խորհրդի նախագահ Վահրամ Փրջանյանը։

Սփյուռքի կարողությունները գնահատելու համար նա առաջարկեց այդ 10 մլրդ դոլարը բազմապատկել մի քանի տասնյակ անգամ։ Վ. Փրջանյանի խոսքով՝ Սփյուռքի այդ վիթխարի ներուժը պետք է միացնել Հայաստանի ներուժի հետ, եւ հետո նոր միայն բազմապատկումներ անել։ Նա պատրաստակամություն հայտնեց աջակցել սփյուռքահայերի կողմից Հայաստանում փոքր եւ միջին բիզնես հիմնադրելու ջանքերին։

Նշենք, որ Երեւանում այսօր հիմնադրվեց Հայկական առեւտրային ցանցը, որի հիմնական նպատակն է միավորել Հայաստանի եւ Սփյուռքի գործարար ներուժը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ