News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանում ընթացող բարեփոխումները տեսանելի հեռանկարում շոշափելի են լինելու: Այս մասին այսօր` ապրիլի 29-ին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` Եվրոպական եւ եվրասիական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդենաուի հետ հանդիպման ժամանակ:

Վարչապետի խոսքով, այդ բարեփոխումների մի մասն իրականացվել են ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի տեխնիկական օժանդակության շնորհիվ: Դրանք վերաբերում են ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ դատական համակարգի խնդիրներին: Այդ համատեքստում վարչապետ Սարգսյանն անդրադարձել է պետական եւ հանրային ոլորտներում ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերին, որոնց նպատակը քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավումն ու պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է, մասնավորապես, կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը:

Խոսելով Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարների մասին` վարչապետը կարեւոր է համարել տնտեսության դիվերսիֆիկացումն ու այն հանգամանքը, որ վերջին շրջանում լուրջ աշխատանք է տարվում տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման, զբոսաշրջության ոլորտներում:

Թինա Քեյդենաուն ողջունել է կառավարության ղեկավարի մոտեցումները եւ գործադիրի ջանքերը բարեփոխումների իրականացման ուղղությամբ եւ նշել, որ դրանք լիակատար աջակցություն կստանան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին
Քարփենթերը ողջունել է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման...
Պապիկյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ՀՀ-ն և ԱՄՆ-ն երկարաձգել են զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու ոլորտում համագործակցության համաձայնագրի ժամկետը…
Հայ պատգամավորները ԱՄՆ-ում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բեն Քարդինին
Մայիսի 1-ին ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները...
ՔՊ-ական պատգամավորները ԱՄՆ-ում են. նրանք հանդիպել են կոնգրեսականներ Ֆրենկ Փըլլոնի եւ Ջիմ Կոստայի հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի...
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Այցի ընթացքում նա նաև խորհրդակցություններ է անցկացրել տեղահանված անձանց սոցիալ-հոգեբանական ծառայություններ մատուցող հասարակական...
Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին
Ավրորա քաղաքում դեսպանը հանդիպել է քաղաքապետ Մայք Քոֆմանին։ Լինելով Կոլորադոյի ամենահայաշատ...
Ամենաշատ