News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 31
Տեսնել լրահոսը

Գյումրիից սկսել են արտագաղթել նաեւ բժիշկները. ըստ քաղաքի  հիվանդանոցներից ունեցած տեղեկություների, երեւույթը նկատելի  է քաղաքի տարբեր բուժհաստատություններում:

«Արդեն 5 նման դիմում ունեմ, խնդրում են աշխատանքից ազատել, թե ինչու, չի նշվում: Բայց գիտեմ, իմացել եմ, որ փորձում են մասնակցել ռուսական միգրացիոն ծրագրին ու հեռանալ հայրենիքից»,-NEWS am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գյումրիի Գ. Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի տնօրեն Խաչատուր Կարապետյանը:

Բժիշկ մասնագետներն աշխատանքից ազատման դիմում են գրում եւ պատրաստվում են մասնակցել Ռուսաստանի «Հայրենակիցներ» կոչվող միգրացիոն ծրագրին ու մեկնել Ռուսաստանի հեռավոր մարզեր: Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանի գնահատմամբ, նման երեւույթ նկատելի է, սական անհանգստացնող չէ, քանի որ արտագաղթի հետ նաեւ ներգաղթում են բժիշկներ եւ հետո հեռացող բժիշկների թիվը մեկ տասնյակի էլ չի հասնում, այսինքն զանգվածային բնույթ չի կրում:

«Հազիվ լինի 6 դիմում. սա ես պատահականություն եմ համարում: Մարդու իրավունքն է, կարող են գնալ էլ, գալ էլ, բայց ես անհանգստացնող բան ամենեւին չեմ տեսնում: Օրինակ, Գերմանիայից էլ գնում են հարեւան երկրներ, բայց Գերմանիայում աղմուկ չեն բարձրացնում, չեն անհանգստանում, թե հեռանում են մեր երկրից»,-ասել է Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 30-ին, կազմել է…
ՀՀ տնտեսական ակտիվության աճն ապրիլին դանդաղել է. «Լույս» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված…
Կերկարացվի Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման ծրագրի ժամկետը
Կարգավորման նպատակն է` փորձնական ծրագրի շրջանակում ապահովել պետական աջակցությամբ տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման...
Ռաֆայել Գևորգյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով...
3-5 ամսով կհետաձգվեն Կոմիտասի շուկայի վերանորոգման աշխատանքները. Սեփականատեր ընկերություն
Հաշվի առնելով շուկայում առևտրով զբաղվող բազմաթիվ առևտրականների...
Ինչպես ստանալ օրինապահության հավաստագիր և ինչ արտոնություններից կարող է օգտվել այն ստացած տնտեսվարող սուբյեկտը
Բադասյանը հիշեցրեց, որ հարկային օրենսդրությամբ արդեն նմանատիպ համակարգ գործում է և օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող սուբյեկտներին տալիս…
Ամենաշատ