News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանում 2011 թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են ծնունդները եւ ավելացել մահացության դեպքերը։ Այդ մասին այսօր՝ ապրիլի 30-ին լրագրողներին հայտնեց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը։

Այսպես՝ 2011 թ. երեք ամսում ծնվել է 10 հազար 251 երեխա՝ նախորդ տարվա համեմատ 3,5 տոկոսով պակաս։ 1000 բնակչի հաշվով ծնունդները 2011 թ. 12,7 է, 2010-ի 13,3-ի համեմատ։

Փոխարենը աճել են մահացության դեպքերը՝ 7 հազար 851 մահ, նախորդ տարվա 7 հազար 193-ի համեմատ (աճը՝ 9,1 տոկոս)։ Մահացության աճ կա նաեւ նորածինների շրջանում։ 2011 թ. հաշվարկվել է 219 մեռելածին երեխա, նախորդ տարվա 202-ի համեմատ։ Սակայն, Կ. Կույումջյանի տեղեկացմամբ, մեռելածինների աճը պայմանավորված է նրանով, որ հիվանդանոցները սկսել են գրանցել գյուղական վայրերում ծնունդից հետո մահացած երեխաներին։

Այս ամենի արդյունքում՝ Հայաստանում բնական հավելաճը նվազել է 30 տոկոսով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ