News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանում նկատվում է գազից թունավորումների դեպքերի կրճատման միտում: Այդ մասին է վկայում վերջին մի քանի տարվա վիճակագրությունը:

Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում, ընթացիկ տարվա սկզբից մինչեւ ապրիլի  27-ը հանրապետությունում արձանագրվել է գազից թունավորման  97 դեպք: Դրանցից 71-ը շմոլ գազից թունավորման դեպքեր են` զոհվել է 6, տուժել 100 մարդ: Նույն ժամանակահատվածում արձանագրվել է կենցաղային գազից թունավորման 26 դեպք, որոնց արդյունքում տուժել է 31 մարդ, զոհեր չկան:

Ըստ աղբյուրի` 2010 թ. Հայաստանում արձանագրվել է գազից թունավորման 188  դեպք:  Դրանցից 133-ը շմոլ գազից (4 զոհ, 182 տուժած), 55-ը` կենցաղային գազից թունավորման դեպքեր են (զոհեր չկան, տուժել է 67 մարդ):

2009թ-ին գրանցվել է նմանատիպ 233 դեպք, որից 136-ը` շմոլ գազից (6 զոհ, 159 տուժած), 97 -ը` կենցաղային գազից (2 զոհ, 108 տուժած) թունավորման դեպքեր են:   2008 թ-ին արձանագրվել է թունավորման 271  դեպք` 159-ը շմոլ գազից (6 զոհ, 284 տուժած), 112-ը` կենցաղային գազից (5 զոհ, 174 տուժած):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիրանցի մոտ դանակի գործադրմամբ խուլիգանության վերաբերյալ վարույթով 39-ամյա երեւանցուն մեղադրանք է ներկայացվել. ՔԿ
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 39-ամյա բնակիչը, լինելով Տավուշի մարզի…
Գետափ-Մարտունի ճանապարհին սելավատարի խցանման հետևանքով ջրաբերուկները լցվել են ճանապարհի երթևեկելի հատված
Մայիսի 2-ին` ժամը 01:22-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության…
Ֆրանսիայում 2023-ին ճանապարհային երթևեկության կանոնների խախտողները 2 միլիարդ եվրո տուգանք են վճարել
Le Figaro պարբերականի տվյալներով՝ տուգանքների աճը պայմանավորված է նաև երթևեկության տեսախցիկների թվի ավելացմամբ...
Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը
Լեհական լրատվամիջոցները նշում են, որ դեպքի մասին տեղեկացվել է մայրաքաղաքի ոստիկանությունը և արդեն...
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Նա նաև հրապարակել է Դավիթ Լևոնյանի տեսանյութը, որտեղ վերջինս հստակ նշում է, որ իր կողմից տարածված նյութերը…
Չինաստանում ճանապարհի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
Մեքենաները գլորվել են զառիթափով...
Ամենաշատ