News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան չի բացառում խաղաղապահ ուժերի տեղակայումը Ղարաբաղում միջազգային խաղաղապահության շրջանակում: Այդ մասին հայտարարել է միջազգային եւ ռազմավարական հարաբերությունների Հետազոտման Ինստիտուտի տնօրեն, Eurasia Intelligence Report հրատարակության գլխավոր խմբագիր, Վալդայ ակումբի անդամ, Ռուսաստանի եւ հետխորհրդային երկրների հարցերի փորձագետ Արնո Դյուբենը:

«Հայաստանի ԶԼՄ-ներում ՆԱՏՕ մասին տեղեկատվության ընդլայնման եւ բազմազանության» մասին նախագծի շրջանակում պատասխանելով lragir.am կայքի «Ֆրանսիան գործուն մասնակցություն է ցուցաբերում Լիբիայի եւ Կոտ դ Իվուարի օպերացիաներին: Ո՞վ է որոշում մի երկրի ներքին գործերին մյուս երկրի միջամտության նպատակահարմարությունը: Այդ համատեքստում, հավանական համարո՞ւմ եք Ֆրանսիայի կամ Եվրամիության ռազմական միջամտությունը Ղարաբաղի հակամարտությանը» հարցին, Դյուբենը նշել է. «Լիբիայի եւ Կոտ դ’Իվուարի իրավիճակները տարբերվում են Կոսովոյի իրավիճակից: Մինչեւ Լիբիայի եւ Կոտ դ’Իվուարի օպերացիաները եղան ՄԱԿ անվտանգության խորհրդի բանաձեւերը, ինչը չկար Կոսովոյի օպերացիայի դեպքում: Եվ դա, ՄԱԿ անվտանգության խորհրդի աջակցությունը, շատ մեծ տարբերություն է Ֆրանսիայի համար, որը չգնաց ԱՄՆ հետեւից Կոսովոյի օպերացիայի ժամանակ»:

Ինչ վերաբերում է ռազմական միջամտությանը Ղարաբաղում, ապա, ըստ փորձագետի, դա բոլորովին այլ իրավիճակ է: «Նախ, ընթանում է դիվանագիտական կարգավորում ԵԱՀԿ գծով, եւ երկրորդ` Ղարաբաղում պատերազմ չկա: Ֆրանսիան, իհարկե, չի բացառում խաղաղապահ ուժերի տեղակայումը Ղարաբաղում միջազգային խաղաղապահության շրջանակում, բայց դա միեւնույն է կլինի այլ համատեքստում, այլ ձեւով»,- ամփոփել է Դյուբենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ