News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան հայտարարել է, թե Հայաստանի տնտեսությունը սփյուռքի օգնության կարիքն ունի, որպեսզի դուրս գա ցավոտ ռեցեսիայից, հաղորդում է «Glendale News-Press»-ը:

Պարբերականին տված հարցազրույցում Գերչեւան հայտարարել է, թե արտերկրում բնակվող 8 միլիոն հայերի աջակցությունը վճռորոշ նշանակություն ունի Հայաստանում տնտեսական զարգացման եւ ժողովրդավարական բարեփոխումների համար:

«Սփյուռքի ներկայացուցիչների մեծ մասը շատ ազդեցիկ մարդիկ են, որ անտարբեր չեն հայրենիքի նկատմամբ»,- ասել է Գերչեւան` նկատելով, որ սփյուռքի փորձը շատ կարեւոր է Հայաստանի համար:

Գերչեւան խոսել է երկրի տնտեսական իրավիճակի մասին եւ նշել, թե տնտեսությունը սկսել է վերականգնվել, արձանագրվել է 2,5 տոկոս աճ:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչը մայիսի 5-ին ելույթ կունենա Հայ-ամերիկյան առեւտրային պալատի կողմից կազմակերպված միջոցառմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 2-ին, կազմել է...
Շրջանառության հարկը պետք է ընդհանրապես դուրս գա. Հայաստանում պետք է լինի մեկ հարկային համակարգ. Փաշինյան
Ում պետք է օգնել, եկեք սուբսիդիաներով օգնենք, բերենք գումարը պետական բյուջե, ում կհամարենք, որ արդար է, որ օգնենք՝ օգնենք...
Հենց շրջանառության հարկի համակարգից թռնելու պահը գալիս է՝ մեր տնտեսվարողները արգելակները միացնում են. Փաշինյան
Ժամանակն է արձանագրել, որ  շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է...
Ամենաշատ