News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանում կոռուպցիայի հաղթահարումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ համընդհանուր համոզմունք ձեւավորվի, որ կաշառակերությունը չարիք է: Այս մասին այսօր` մայիսի 4-ին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը կարեւորել է ուսանողների ցանկությունը` մասնակցել հակակոռուպցիոն շարժմանը:

ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Ցոլակ Ակոպյանը ներկայացրել է ուսանողների առաջարկությունների փաթեթը` ուղղված կաշառակերության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:

Վարչապետը ժամանակակից հասարակության ձեւավորման հարցում կարեւորել է աշխարհն ամբողջականորեն ճանաչելու կարողություն. «Կարեւոր է հասկանալ, թե ժամանակակից աշխարհն ինչ օրինաչափություններով է զարգանում, եւ ինչպիսի հասարակություն է անհրաժեշտ ձեւավորել, որ այդ աշխարհում մրցունակ լինենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ